Contour Global Hydro–ն Հայաստանի Որոտանի ՀԷԿ–ը ձեռք է բերել 180 մլն դոլարով
30.01.2014,
15:05
Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /ԱՌԿԱ/. Contour Global Hydro Cascade ամերիկյան ընկերությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ–ի գույքի առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն, Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը կդառնա Եվրոպայի տարածաշրջանի ամենախոշոր գործարքներից մեկը՝ 180 մլն դոլար ընդհանուր արժողությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունում պայմանագիրը ստորագրել են՝ Հայաստանի Հանրապետության անունից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, Contour Global Hydro Cascade–ի փոխնախագահ Գարի Լիվսլին և «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի անունից՝ ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Խաչատրյանը:
Առաջիկա 6 տարում ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ ներդնելու շուրջ 70 մլն դոլար Որոտանի հիդրոկայանների համալիրի արդիականացման և վերանորոգման գործում՝ համաձայն նախապես ներկայացվելիք կապիտալ ներդրումների և ծախսերի ծրագրի, որը կքննարկվի և կհամաձայնեցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հետ։
ՀԾԿՀ–ն հաստատել է նաև այն սակագնային պլանը, որի համաձայն ընկերությունը կապահովի մոտակա 25 տարում Որոտան համալիրի անխափան և շարունակական շահագործումը:
«Հայաստանը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ և նոր ներդրումային ծրագրերով»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Գարի Լիվսլին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին՝ արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ իրենք կանեն ամեն ինչ՝ արդյունավետ գործընկեր դառնալու համար:
«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի պատասխանատվություն ենք ստանձնել: Կանենք ամեն ինչ՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանն աջակցելու համար»,- նշել է Լիվսլին` ավելացնելով, որ այս գործարքը կարող է նպաստել նաև արևմտյան ներդրողների կողմից դեպի Հայաստան ավելի ինտենսիվ ներդրումների ներգրավմանը:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը` կարևորելով այս գործարքը, նշել է, որ այն կնպաստի նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը:
Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, որ Որոտանի կասկադ ՀԷԿ–ի արդիականացման համար անհրաժեշտ է 200 մլն դոլարի ներդրումներ։
Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը բաղկացած է եռաստիճան ՀԷԿ–երից, որոնք տեղակայված են Սյունիքի մարզի Որոտան գետի վրա և օգտագործում են գետի գետաբերանների և վտակների ջրերը։
Դրված ընդհանուր հզորությունը կազմում է 404.2 մՎտ, միջին տարեկան նախագծային արտադրությունը` 1.16 մլրդ կՎտ.ժամ։ Կասկադի էլեկտրակայաններում արտադրված 1 կՎտ.ժամ էլեկտրաէներգիան ամենացածրն է Հայաստանում։
Մինչև ընկերության վաճառքը բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր պետությանը։
Contour Global ընկերությունը Նյու-Յորքում տեղակայված ընկերություն է, որն ունի շուրջ 3,500 ՄեգաՎատ ընդհանուր հզորությամբ 33 էներգետիկ կայաններ աշխարհի 17 երկրներում՝ Աֆրիկայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում։ Contour Global ընկերությունն ունի շուրջ 1650 աշխատակիցներ և հանդիսանում է ավանդական և այլընտրանքային տեսակի էլեկտրակայանների (բացառությամբ միջուկայինի) սեփականատեր և շահագործող, ներառյալ քամու և արևային էներգիան: Արևելյան Եվրոպայում՝ Բուլղարիայում, Ուկրաինայում, Ռումինիայում և Լեհաստանում ընկերությունն ունի շուրջ 1,100 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայաններ։ -0-