Դատարանը հոկտեմբերի 30–ին կվերադառնա հայկական «Նաիրիտի» սեփականատիրոջ նկատմամբ 25 մլն դոլարի չափով Միջպետական բանկի ներկայացրած հայցին
21.06.2013,
16:08
Մոսկվայի Արբիտրաժային դատարանը մինչև հոկտեմբերի 30–ը հետաձգել է Միջպետական բանկի կողմից հայկական քիմիական հսկա «Նաիրիտ գործարանի», որը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրողն էր, և Rhinoville Property Limited գործարանի սեփականատիրոջ նկատմամբ 25,183 մլն դոլարի չափով տույժի մասին ներկայացրած հայցի նախնական լսումները, հայտնել են դատարանից։
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի Արբիտրաժային դատարանը մինչև հոկտեմբերի 30–ը հետաձգել է Միջպետական բանկի կողմից հայկական քիմիական հսկա «Նաիրիտ գործարանի», որը ԽՍՀՄ–ում սինթետիկ կաուչուկի միակ արտադրողն էր, և Rhinoville Property Limited գործարանի սեփականատիրոջ նկատմամբ 25,183 մլն դոլարի չափով տույժի մասին ներկայացրած հայցի նախնական լսումները, հայտնել են դատարանից։
Գործը հետաձգվել է, քանի որ դատարանը տեղեկատվություն չունի հայցի մասին գործարանին իրազեկելու վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայցվորը 16,764 մլն դոլարի չափ տոկոսներ է պահանջում վարկի օգտագործման դիմաց և 8,419 մլն դոլարի չափով տուգանք։
Ինչպես տեղեկացնում էին ԶԼՄ–ները, բանկը 2006թ.–ին 70 մլն դոլարի չափով Rhinoville Property Limited ընկերությանը վարկային գիծ էր բացել։ Միջպետական բանկը նաև մեկ հայց էր ներկայացրել «Նաիրիտ գործարանի» նկատմամբ, որը վարկի երաշխավորն էր, 25,183 մլն դոլարի չափով տույժի մասին։ Դատարանը փետրվարին վերադարձրել է հայցը բանկին` պատճառաբանելով, որ այն իրավասության կանոնների խախտումներով է ներկայացվել, սակայն բողոքարկումը չեղյալ էր հայտարարել այդ որոշումը։
«Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր: 1989 թվականին ԳԱՄ-ը փակվեց բնապահպանական նկատառումներով: Ձեռնարկության աշխատանքը մասամբ վերականգնվեց 1992-1993 թվականներին:
2001 թվականին «Նաիրիտ» ԳԱՄ-ից առանձնացվեցին արտադրական հզորություններ, որոնք անհրաժեշտ էին քլորոպրենային կաուչուկի արտադրման համար: Դրանց հիմքի վրա ստեղծվեց պարտքերից ազատ ձեռնարկություն: 2006 թվականին «Նաիրի» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rainoville Property Limited բրիտանական կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոս պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ Բանկը հիմնվել է 1993 թվականին` ԱՊՀ տասը երկրների կողմից` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի։ Միջպետական բանկը ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղզստանում։--0—