Հայաստանը կարող է լեհական արտադրանքի համար դուռ բացել դեպի ԵՏՄ շուկա. դեսպան
19.05.2015,
18:58
Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա, նշել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին երեքշաբթի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է լինել այն դարպասը, որով լեհական ձեռնարկությունները կկարողանան մուտք գործել Եվրասիական միության շուկա, նշել է Հայաստանում Լեհաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Եժի Նովակովսկին երեքշաբթի Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հայտնեցին կառավարության մամուլի ծառայությունից, դեսպանը տեղեկացրել է, որ լեհական մի շարք ընկերություններ շահագրգռված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու և մեր երկրից Լեհաստան տարբեր ապրանքներ արտահանելու գործում:
Նովակովսկին համոզմունք է հայտնել, որ այժմ իրականացվող աշխատանքների շնորհիվ առաջիկայում Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերն ու առևտրաշրջանառության ծավալները կբարձրանան նոր մակարդակի:
ՀՀ վարչապետն իր հերթին կարևորել է հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը և գոհունակություն հայտնել նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած հանձնաժողովի նիստի արդյունքներից:
Զրուցակիցները նշել են, որ հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստը կայանալու է 2015 թվականի աշնանը։ Այդ համատեքստում ընդգծվել է համատեղ բիզնես ֆորումի կազմակերպման անհրաժեշտությունը:
ՀՀ ԱՎԾ տվյալներով` Հայաստանի և Լեհաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2014-ին աճել է 15,2 տոկոսով` կազմելով մոտ $50,9 մլն.։ -0-