Рейтинг@Mail.ru
USD
371.4
EUR
434.35
RUB
4.9428
GEL
138.06
2026 թ. ապրիլի 29, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Ձնաբքի պատճառով Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է

27.02.2026, 18:00
ՊԵԿ-ը  վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով
Ձնաբքի պատճառով Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Այս մասի հայտնում են ՊԵԿ-ից։

«Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով»,-նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։