Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ՀԾԿՀ նախագահը փաստում է «Հայաստանի էլեկրացանցերի» մենեջմենթում խնդիրների առկայությունը

02.06.2015, 13:37
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քննադատության ենթարկեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի (ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ–ի դուստր ընկերություն) մենեջմենթը, հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության հայկական գործակալությունը։
ՀԾԿՀ նախագահը փաստում է «Հայաստանի էլեկրացանցերի» մենեջմենթում խնդիրների առկայությունը
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը քննադատության ենթարկեց «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ի (ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ–ի դուստր ընկերություն) մենեջմենթը, հայտնում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության հայկական գործակալությունը։

Էլեկտրացանցերի ղեկավարության` Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մտադրությունը բողոքի ալիք է բարձրացրել երկրում, այդ թվում` ԶԼՄ–ներում և ընդդիմադիր պատգամավորների շրջանում։ ՀԷՑ–ի հասցեին հնչել են միջոցների ոչ արդյունավետ օգտագործման, կոռուպցիայի մեղադրանքներ։

«Այն, որ մենեջմենթի խնդիրներ կան, փաստ է։ Բայց երբ մենք հայտնենք մեր դիրքորոշումը (հայտի դիտարկումից հետո), մենք հանրությանը կհայտնենք, որ ոչ մի կոպեկ վատ մենեջմենթի կամ, ենթադրաբար, անփույթ աշխատանքի համար (էլեկտրաէներգիայի) գնի մեջ չի ներառվի»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Նազարյանը։

Ըստ նրա` «Էլցանցերի» հայտում նշված են թանկ ապրանքների և ծառայությունների (թանկ ավտոմեքենաների, տների վարձակալություն) ծախսեր։ «Այդ հոդվածներով կարող եմ ասել, որ շքեղության ոչ մի տարր չի ազդի գնի վրա»,– ասաց Նազարյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ըստ որի` ընկերությունն առաջարկում է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով։ Մասնավորապես, առաջարկվում է սպառողներին տրամադրվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը (7:00-23:00) 41,85 դրամից բարձրացնել մինչև 58,93 դրամ` 1 կՎտ/ժ–ի դիմաց, իսկ գիշերային սակագինը ( 23:00 – 7:00)` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ։ --0--