Ընդդիմադիր ՀԱԿ–ը 2013թ.–ի բյուջեի նախագծին գնահատական կտա քննարկումներից հետո. նախկին վարչապետ
29.09.2012,
17:36
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2013 թվականի պետբյուջեի նախագծին գնահատական կտա քննարկումներից հետո, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը 2013 թվականի պետբյուջեի նախագծին գնահատական կտա քննարկումներից հետո, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 27–ի նիստում հաստատեց 2013 թվականի հիմնական ֆինանսական փաստաթղթի նախագիծը։
Նախագծի համաձայն, կոնսոլիդացված բյուջեի եկամտային մասն առաջարկվում է սահմանել 1 տրլն 59 մլրդ դրամի չափով, ծախսայինը` 1 տրլն 183 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 124 մլրդ դրամի չափով։
«Մենք դեռ չենք գնահատում 2013 թվականի բյուջեն, այլ մի քանի թիվ ենք լսել։ Բյուջեի նախագիծը դեռ չի մտել Ազգային ժողով, երբ մտնի, այն ժամանակ էլ կքննարկենք և գնահատական կտանք»,– ասաց Բագրատյանը։
Նախկին վարչապետը նշեց նաև, որ դոլարի փոխարժեքի տատանումները կարող են հանգեցնել պետբյուջեի կրճատմանը դոլարային արտահայտմամբ։
Մայիսից Հայաստանում նկատվում է դրամի արժեզրկում, տվյալ պահին դոլարի փոխարժեքը կազմում է 405.5 դրամ։
«Բացարձակ թվով երկրի բյուջեն 2012 թվականին աճել է, բայց հաշվի առնելով գնաճը՝ անհրաժեշտություն չկա որևէ ջանք գործադրել ընթացիկ տարվա բյուջեի կատարման համար։ Միտումը կպահպանվի նաև հաջորդ տարի, մասնավորապես, կընդունվի այնպիսի բյուջե, որը կկատարվի առանց խնդիրների»,– ասաց նա։ -0-