Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի քաղաքապետը պահանջել է աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն անցկացնել մինչև տարեվերջ

18.08.2025, 13:19
Կամ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կամ ես համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, ասել է նա
Երևանի քաղաքապետը պահանջել է աղբի վերամշակման գործարանի կառուցման մրցույթն անցկացնել մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/․  Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն այսօր Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ օգոստոսի 8-ի կեսգիշերին՝ 00:30-ին, ստացվել է ահազանգ, որ հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 4 հասցեում՝ աղբի տեղադրման վայրում։

«Անմիջապես աշխատանքներին արձագանքել է Փրկարար ծառայության Երևանի վարչությունը: Առավոտյան՝ ամսի 9-ին, կրակը մարվել էր ամբողջությամբ, ծավալը մոտ 5 հեկտար է, բայց աղբավայրը ծխում էր ամբողջ ծավալով:  Օրական աշխատել է 20-22 միավոր տեխնիկա, տարածքը հողով ծածկելու համար պահանջվել է 9 օր, կիրակի օրվա դրությամբ տարածքը ծածկված էր հողով, ծուխը վերացվել է 9 օրվա ընթացքում, աղբավայր է տեղափոխվել   2450 մեքենա հող, այս պահին էլ փոքր քանակով տեխնիկա դեռ աշխատում է, նշանակված է շուրջօրյա հերթապահություն։ Շատ ակտիվ է եղել աջակցությունը մեր վարչական շրջանների կողմից: Դիմել ենք նաև մասնավոր կազմակերպությունների»,-ասել է նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով Նուբարաշենի աղբավայրի խնդրին՝ արձանագրել է, որ ինչպես շատ այլ դեպքերում, այստեղ էլ պայքարում հետևանքների, ոչ թե պատճառների դեմ։

 «Արդեն տևական ժամանակ է, մենք ունեցել ենք քննարկումներ աղբի վերամշակման գործարանի հետ կախված, միջազգային ծրագրերով փորձերը չստացվեցին, բայց մենք հանգել ենք եզրակացության, որ պետք է իրականացնենք նոր վերամշակման գործարանի երկփուլ մրցույթ։ Ես մտահոգված եմ, որ որոշակի պարբերականությամբ այս միջավայրում չեմ լսում, թե ինչ է տեղի ունենում մրցույթի հետ կապված»,-ասել է Ավինյանը։

Նա ասել է, որ կա՛մ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կա՛մ արդեն կադրային համապատասխան որոշում կկայացի, քանի որ այս հարցում այլևս չեն կարող հապաղել:

«Կամ մինչև տարվա վերջ այդ մրցույթը կկայանա, կամ ես համապատասխան կադրային որոշումներ կկայացնեմ, որովհետև սա Երևան քաղաքի կարևոր ու դժվարին հարցերից մեկն է, ու այստեղ մենք այլևս հապաղել չենք կարող։ Հետևաբար, ես խնդրում եմ, մինչև տարեվերջ բերել հաղթող կազմակերպությամբ կայացած մրցույթ, մենք այլևս ոչ մի րոպե ավելի չենք կարող դրան սպասել»,-հայտարարել է Ավինյանը։