Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-3

«Երևան ջուր» ընկերությունը չի պնդում Երևանում ջրի սակագինն ավելացնելը

01.07.2015, 17:49
«Երևան ջուր» ընկերությունը, որն իրականացնում է ջրի մատակարարում Երևանում և մոտակա գյուղերում, չի պնդում ջրի սակագինը թանկացնելը, այս մասին գրված է ընկերության` ՀԾԿՀ–ին ուղղված պաշտոնական նամակում։
«Երևան ջուր» ընկերությունը չի պնդում Երևանում ջրի սակագինն ավելացնելը
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Երևան ջուր» ընկերությունը, որն իրականացնում է ջրի մատակարարում Երևանում և մոտակա գյուղերում, չի պնդում ջրի սակագինը թանկացնելը, այս մասին գրված է ընկերության` ՀԾԿՀ–ին ուղղված պաշտոնական նամակում։

«Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում (2006-2015թթ.) «Երևան ջուր» ՓԲԸ–ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետևողական աշխատանքի և անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցնել ավելի քան 81%-ով, որը սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է։ Հաշվի առնելով այս հանգամանքը` ընկերությունն առաջարկում է սակագները թողնել անփոփոխ»։

ՀԾԿՀ–ն կքննարկի այս հարցը հուլիսի 7-ի նիստում։

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։  

Ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագինը բնակչության համար 1 խմ համար կազմում է 170.256 դրամ։ Սակագինն առաջարկվում էր ավելացնել մինչև 172.633 դրամ։  ($1-472,53) -0-