Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 12, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

ԵՏՄ անդամակցության ներուժը թույլ կտա ավելացնել Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալները. Սաֆարյան

08.12.2014, 15:37
Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալները հնարավոր է մեծացնել ԵՏՄ անդամակցության ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում, հայտնեց Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՏՄ անդամակցության ներուժը թույլ կտա ավելացնել Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալները. Սաֆարյան
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերական արտադրության ծավալները հնարավոր է մեծացնել ԵՏՄ անդամակցության ներուժը ճիշտ օգտագործելու դեպքում, հայտնեց Հայաստանի ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

«Այդ անդամակցությունը ոչինչ չի տա, եթե մենք ակտիվ չաշխատենք և չվերականգնենք հին կապերը, չխրախուսենք հայ և ռուս ձեռնարկատերերին արտադրություն հաստատել Հայաստանի սահմանամերձ գյուղերում»,– երկուշաբթի հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Սաֆարյանը։

Նա միաժամանակ անբավարար համարեց Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում 2014 թվականի հունվար–հոկտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 1 040,1 մլրդ դրամ` 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 2.2 տոկոսով։

Այդ կապակցությամբ Սաֆարյանը նշեց, որ աճի ցուցանիշը բավարար չէ երկրի զարգացման սոցիալ–տնտեսական պատշաճ մակարդակի ապահովման, ինչպես նաև արտագաղթի և գործազրկության կրճատման համար։

Փորձագետը նաև անհրաժեշտ է համարում Հայաստանի տնտեսական քաղաքականությունը փոխելը։ Մասնավորապես, նրա խոսքով, խոսքը պատրաստի արտադրանքի արտահանման ծավալների ավելացման մասին է։ «Տնտեսությունը մոբիլիզացիոն քաղաքականության իրագործման կարիք ունի, մեր բոլոր ռեսուրսները, մասնավորապես, հումքային, պետք է անցնեն պատրաստի արտադրանքի վերածվելու փուլ, որն արտահանման ավելի փոքր ծավալներով ավելի թանկ կվաճառվի»,– ասաց նա, պարզաբանելով, որ այդպիսով հնարավոր կլինի հասնել ՀՆԱ–ի լուրջ աճի։

Հայաստանի խորհրդարանը դեկտեմբերի 4–ի նիստում վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը։ Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ դառնում է ԵՏՄ–ի լիիրավ անդամ, որը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1–ից։ (1 դոլարը` 447,86 դրամ)։–0-