ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն առայժմ չի արտացոլվել 2015թ. պետբյուջեում, Ֆինանսների նախարարությունը հաշվարկներ է կատարում. Սաֆարյան
28.10.2014,
12:26
ԵՏՄ–ին Հայաստանի մասնակցությունն առայժմ չի արտացոլվել 2015թ.–ի պետբյուջեում, ասաց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկած պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԵՏՄ–ին Հայաստանի մասնակցությունն առայժմ չի արտացոլվել 2015թ.–ի պետբյուջեում, ասաց Հայաստանի ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում մեկնարկած պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։
«Քանի որ բյուջեի նախագիծը մշակվել և կառավարության քննարկմանն է ներկայացվել սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում` մինչև հոկտեմբերի 2–ը, իսկ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրն այն ժամանակ դեռևս ստորագրված չէր, ապա փաստաթղթում հաշվի չեն առնվել այդ կազմակերպությունում անդամակցության հետ կապված մուտքերը կամ փոփոխությունները»,– ասաց Սաֆարյանը։
Այնուամենայնիվ, ինչպես նշեց փոխնախարարը, համապատասխան փորձագիտական խմբերը կատարում են ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության ազդեցության գնահատում ոչ միայն առավելությունների համատեքստում, այլ նաև բյուջետային ցուցանիշների տեսանկյունից։
«Առայժմ կան միայն ԵՏՄ–ի մասնակցության գնահատականների միջանկյալ արդյունքները մակրոտնտեսական ցուցանիշների` ՀՆԱ–ի, գնաճի, մուտքերի աճի վրա, բայց դրանք հաշվի կառնվեն հետագայում»,– ասաց Սաֆարյանը։
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը 2015 թվականի հունվարի 1–ից, հոկտեմբերի սկզբին Մինսկում ստորագրվել է Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ -0-