Հայաստանում գրանցված չոր եղանակը կարող է վնասել մի շարք մշակաբույսերի բերքին. Բերբերյան
21.07.2015,
17:52
Հայաստանում գրանցված չոր եղանակը կարող է վնասել կարտոֆիլի, ցորենի և կաղամբի բերքին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գրանցված չոր եղանակը կարող է վնասել կարտոֆիլի, ցորենի և կաղամբի բերքին, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։
«Մեզ շատ է անհանգստացնում հանրապետությունում մոտ 45 օր տևող երաշտը։ Չնչին տեղումները գրեթե ազդեցություն չեն ունենում... Եթե առաջիկայում եղանակը չփոխվի և անձրևներ չլինեն, ապա սպառնալիքի տակ կհայտնվի կարտոֆիլի, ցորենի և կաղամբի բերքը», – ասաց նա` ավելացնելով, որ խոսքը մասնավոր ֆերմերական տնտեսությունների մասին է։
Նրա խոսքով` միավորումը մի քանի օր առաջ ուսումնասիրություն է կատարել Շիրակի մարզում, որը ցույց տվեց, որ երաշտն արդեն հասցրել է վնասել սերմնային կարտոֆիլի պալարներին։
Բերբերյանը հայտարարեց, որ բազմիցս դիմել է Գյուղատնտեսության նախարարությանը` կոչ անելով կատարելագործել հանրապետությունում գործող ոռոգման համակարգը, սակայն պատասխան մինչև հիմա չկա։
«Ոռոգման համակարգը մենաշնորհային է, և մենք մշտապես պայքարում ենք դրա դեմ։ Գիտենք, որ ջրամբարներում ջուր կա, չնայած մեզ փորձում են հակառակը համոզել։ Այդ պատճառով մենք դիմել ենք Գյուղատնտեսության նախարարություն` կոչ անելով սեղմ ժամկետներում բարեփոխումներ իրականացնել ոռոգման համակարգում», – հայտարարեց նա։
Բերբերյանի գնահատմամբ` 2015 թվականը Հայաստանի համար բավականին բարենպաստ էր, ստացվել է դեղձի և ծիրանի հարուստ բերք, սպասվում է խաղողի լավ բերք։
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` կարտոֆիլի բերքը 2014 թ.–ին կազմել է 691,4 հազար տոննա` 2013 թ.–ին գրանցված 660,5 հազար տոննայի դիմաց։ Ծիրանի բերքը 2014 թ.–ին կազմել է 8 հազար տոննա` 2013 թ.–ին գրանցված 88,8 հազար տոննայի դիմաց։ –0–