Ֆինանսական կրթությունը Հայաստանում պետք է սկսել դպրոցից․ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Դպրոցները պետք է ապահովեն ֆինանսական հիմնարար կրթություն՝ փողի, բանկերի, ներդրումների վերաբերյալ գիտելիքներ սերմանելու համար, կարծում է Freedom Academy Armenia–ի ղեկավար Գեորգի Մելքոնյանը։
«Դպրոցի ցանկացած շրջանավարտ, անկախ ընտրած մասնագիտությունից, պետք է կարողանա դառնալ բազային ներդրող, գոնե գաղափարի մակարդակում իմանա, թե ինչ է բաժնետոմսը, ինչից է կախված շուկայում գների փոփոխությունը», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, համալսարաններում կրթությունը պետք է ավելի խորացված լինի:
«Հայկական բուհերի հիմնական խնդիրն այն է, որ շեշտը դրվում է տեսական գիտելիքների վրա, մինչդեռ մենք օգնում ենք ներդնել գործնական բաղադրիչը: Մենք աշխատում ենք բազմաթիվ հայկական բուհերի հետ: Դուք չեք կարող պատկերացնել, թե ինչպես են փայլում ուսանողների աչքերը, երբ հասկանում են, որ այն, ինչ սովորել են, իսկապես աշխատում է», – ընդգծել է նա։
Մելքոնյանը վստահ է, որ սա փոխշահավետ գործընթաց է։
«Ակադեմիան նույնպես մեծապես շահում է այս համագործակցությունից, մասնավորապես այն պատճառով, որ երիտասարդները դառնում են ֆինանսապես կրթված։ Կրթության մեջ ներդրումներ կատարելը հիմնական առաջնահերթություն է՝ հատկապես հաշվի առնելով մեր երկարաժամկետ նպատակները», – եզրափակել է նա։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։