Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Ղարաբաղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր է մշակվում

26.06.2012, 12:08
Ղարաբաղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագիր է մշակվում, Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:
Ղարաբաղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիր է մշակվում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունիսի. /ԱՌԿԱ/. Ղարաբաղում պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների ծրագիր է մշակվում, Ստեփանակերտում լրագրողներին հայտնեց ԼՂՀ տնտեսական զարգացման նախարար Կարեն Եսայանը:

Նախարարի խոսքով՝ հանքավայրի շահագործման կապակցությամբ ծագում են մի շարք հարցեր՝ կապված հողատարածքների ազատման, բնակֆոնդի և այլ անշարժ գույքի տեղափոխման անհրաժեշտության հետ:

«նախնական հաշվառման տվյալների համաձայն, արդեն իրականացվել է հողերի, բնակֆոնդի և այլ անշարժ գույքի ցուցակագրումը, և այդ տվյալները ներկայացվել են համապատասխան  հանձնաժողովին»,- ասաց Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ ԼՂՀ կառավարության հաստատած կարգի համաձայն, սեղմ ժամկետում ծրագրվում է հողատարածքների,վերակազմակերպման, բնակֆոնդի և այլ ունեցվածքի տեղափոխման համար համապատասխան պայմաններ ստեղծելու աշխատանքներ իրականացնել:

«Ծրագրվում է տեղի նակիչներին ապահովել հողատարածքներով ու նոր կամ հենց նույն բնակավայրում գտնվող նորոգված տներով, որոնք կհամապատասխանեն ընտանիքի բոլոր անդամների կենցաղային պայմաններին»,- նշեց Եսայանը:

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարը հայտնեց նաև, որ պետությունը մեծ հույսեր է կապում Կաշենի հանքավայրի շահագործման հետ՝ այն դիտարկելով որպես Ղարաբաղի սոցիալտնտեսական զարգացման կարևոր խթաններից մեկը:--0-