Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստան մատակարարել հացահատիկ և այլ արտադրանք․ Տոկաև

21.11.2025, 21:53
Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստանին մատակարարել բարձրորակ հացահատիկային արտադրանք և այլ ապրանքներ, հայտարարել է Տոկաևը
Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստան մատակարարել հացահատիկ և այլ արտադրանք․ Տոկաև

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստանին մատակարարել հացահատիկ և այլ արտադրանք, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Աստանայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ։

«Ընթացիկ տարվա նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան է մատակարարվել ղազախական ցորենի առաջին խմբաքանակը՝ 1 հազար տոննա չափով։ Այս նախաձեռնությունն ունի հատուկ քաղաքական և տնտեսական նշանակություն», - նշել է Տոկաևը։ Նրա խոսքերը հրապարակում են տեղական ԶԼՄ-ները։

Նա հայտարարել է, որ Ղազախստանը պատրաստ է կանոնավոր հիմունքներով Հայաստանին մատակարարել բարձրորակ հացահատիկային արտադրանք և այլ ապրանքներ։

«Մենք պայմանավորվեցինք գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը այդ ուղղության հետագա զարգացման համար։ Առաջնահերթ խնդիրներից մեկը երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության բացումն է և օդային բեռնափոխադրումների կազմակերպումը։ Այս ոլորտում արդեն կան կոնկրետ ծրագրեր, կողմերը մոտ ժամանակներս ձեռնամուխ լլինեն դրանց իրականացմանը», – ասել է Տոկաևը։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից Ղազախստան արտահանման ծավալը կազմել է $41 633.8 հազար, անկումը՝ 8%։