Գյուղատնտեսության նախարարության ծրագրով` Հայաստանում հիսուն արոտավայրերի կոոպերատիվներ են ստեղծվել
29.03.2013,
18:24
Մոտ հիսուն արոտավայրերի կոոպերատիվներ են ստեղծվել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Մոտ հիսուն արոտավայրերի կոոպերատիվներ են ստեղծվել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Համաշխարհային բանկի կողմից, լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը։
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարում և մրցունակություն» ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկը 16 մլն դոլար գումարի չափով վարկ է հատկացրել Հայաստանին։
«Համաշխարհային բանկի հետ համագործակցելով` նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, մասնավորապես` արոտավայրերի կոոպերատիվների ստեղծման ուղղությամբ, որն ուղղված է հանրապետության վեց մարզերի 55 համայնքներում անասունների արածեցման պայմանները բարելավելուն»,– ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա` ծրագիրը թույլ է տալիս կոոպերատիվներ ձևավորել, որոնք կկարողանան տարվա 4–4,5 ամիսներին արածեցում իրականացնել լեռնային արոտավայրերում, որոնք մինչ օրս չեն օգտագործվել` ենթակառուցվածքի բացակայության պատճառով։
«Ծրագրի շրջանակներում դեպի արոտավայրեր տանող ճանապարհներ են կառուցվում, արոտավայրերում հատուկ կառույցներ են տեղադրվում անասունի համար, մարդկանց համար բնակատեղի, էլեկտրականություն է միացվում, ինչը թույլ կտա բարելավել մարդկանց բնակվելու պայմանները»,– նշեց վարչության պետը` պարզաբանելով, որ նախարարությունն իր կողմից նաև գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրում։
Ըստ նրա` խոշոր համայնքներում (նախնական` վեցում) անասնաբուժական կենտրոններ կստեղծվեն, ինչը թույլ կտա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և բարձրորակ մասնագետների ներգրավմամբ կենդանիների անասնաբուժական սպասարկում իրականացնել։ –0–