ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման համար 2026թ․–ին կհատկացվի 20,1 մլրդ դրամ
29.10.2025,
10:50
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքները կշարունակվեն ամբողջ 2026 թվականի ընթացքում՝ ապահովելով դրա շահագործումը նախ մինչև 2026 թվականը, ապա՝ մինչև 2036 թվականը
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականին Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է 20.1 միլիարդ դրամ հատկացնել Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու համար, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ԱԺ–ում բյուջետային քննարկումների ժամանակ
«ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքները կշարունակվեն ամբողջ 2026 թվականի ընթացքում՝ ապահովելով դրա շահագործումը նախ մինչև 2026 թվականը, ապա՝ մինչև 2036 թվականը», - նշել է Խուդաթյանը։
Նախարարը նաև հայտնել է, որ 2026 թվականին կմեկնարկեն նոր ԱԷԿ–ի կառուցման նախապատրաստական աշխատանքները, որի համար նախատեսված է հատկացնել 828 միլիոն դրամ։