Рейтинг@Mail.ru
USD
379.14
EUR
443.82
RUB
4.8865
GEL
140.76
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը մի շարք հարցեր է համաձայնեցրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ

28.10.2014, 19:35
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պետ Սերգեյ Դանկվերտի հետ, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը մի շարք հարցեր է համաձայնեցրել Ռոսսելխոզնադզորի ղեկավարի հետ
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պետ Սերգեյ Դանկվերտի հետ, տեղեկացնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև են ՀՀ մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունները, ինչպես նաև միասնական անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի տպագրման և կիրառման գործընթացները:

Հայրապետյանն ու Դանկվերտը քննարկել են նաև միասնական ավտոմատացված էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքների իրականացումը, ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության համապատասխան ստորաբաժանումներում ՍԱՊԾ մասնագետների ուսուցման դասընթացների կազմակերպումը:

Սերգեյ Դանկվերտը նշել է, որ հայ-ռուսական առևտրային հարաբերությունները կայուն զարգանում են: Նրա խոսքով՝ մասնավորապես վերջին տարիներին Հայաստանից Ռուսաստան ձկնամթեքի արտահանման ծավալների զգալիորեն աճ է գրանցվել:

Հանդիպման ընթացքում առաջարկվել է ուժեղացնել սահմանային հսկողությունը՝ բացառելով մաքսանենգ ճանապարհով բեռների ներմուծումը, որն հատկապես ակտիվացել է Ռուսաստանի պատասխան պատժամիջոցների կիրառումից հետո

Կողմերը նաև նշել են, որ անհրաժեշտ է համատեղ պայքարել կենդանիների այնպիսի վտանգավոր հիվանդությունների դեմ, ինչպիսիք են խոզերի աֆրիկական ժանտախտը և դաբաղը:

Հանդիպման վերջում Հայրապետյանը Դանկվերտին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան: Այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով:-0-