Հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա․ Պապոյանը՝ Ադրբեջանի հետ երկկողմ առևտրի մասին
Երեկ,
18:18
Նախարարը հիշեցրել է, որ հայկական և ադրբեջանական կողմերը բազմաթիվ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Ես ուղղակի վստահ եմ , որ հարյուրավոր միլիոն դոլարների պոտենցիալ կա երկկողմ առևտրի։
Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ ընդգծելով, որ դա ժամանակ է պահանջում։
«Դեռևս, այսպես ասած, չկան մրցակցային լրջագույն առավելություններ», - ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ դա պրոցես է, որը լինելու է, և առևտուր լինելու է։
Նախարարը հիշեցրեց, որ հայկական և ադրբեջանական կողմերը բազմաթիվ ապրանքների ցանկերով են փոխանակվել, որոնք կարող են ներկրել: