Հայ ակտիվիստները հունիսի 7–ին ՀԾԿՀ–ին կառաջարկեն մեկ ամսով հետաձգել գազի սակագների վերաբերյալ նիստը
06.06.2013,
20:05
Քաղաքացիական նախաձեռնության մեջ միավորված հայ ակտիվիստները հունիսի 7–ին կառաջարկեն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` մեկ ամսով հետաձգել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը վերաբերող հարցերով նիստը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Քաղաքացիական նախաձեռնության մեջ միավորված հայ ակտիվիստները հունիսի 7–ին կառաջարկեն Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` մեկ ամսով հետաձգել բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր բարձրացմանը վերաբերող հարցերով նիստը։
«Նախքան գազի սակագների բարձրացման հարցը քննարկելն անհրաժեշտ էր կազմակերպել հանրային լսումներ, որտեղ բնակչությունը կկարողանար արտահայտել իր կարծիքն այս հարցով։ Մինչդեռ նման քննարկումներ չեն եղել, այդ պատճառով մեր քաղաքացիական նախաձեռնությունը վաղը ՀԾԿՀ–ին կառաջարկի հետաձգել նիստը մեկ ամսով»,– հինգշաբթի ասաց «Հասարակական պաշտպանների միության» գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը։
Մայիսի 29–ին ՀԾԿՀ–ում պետք է կայանար գազի սակագների հանրային քննարկում, որը, սակայն, չկայացավ այն պատճառով, որ դահլիճում հավաքված մասնակիցներն այն պահանջել են հետաձգել այնքան, մինչև հնարավորություն ստեղծվի այն անցկացնել ավելի քան հարյուր մարդ տեղավորող տարածքում։
Իրավաբան Մերի Խաչատրյանն իր հերթին նշեց, որ հայ հասարակությունն առայժմ պասիվ է այդ հարցում, և կոչ արեց հանրապետության քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և միանալ նախաձեռնությանը։
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է 1000 խմ գազի համար սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամի (ներառյալ ԱԱՀ–ն)։
ՀԾԿՀ-ում կարծում են, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է դառնալ 1000 խորանարդ մետրի դիմաց 311,58 դոլար` «ՀայՌուսգազարդ» ընկերության կողմից հայտարարված 1000 խորանարդ մետրի դիմաց 439,65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խմ սպառողների համար 1000 խմ գազի վաճառքի սակագինը կկազմի 156 դրամ (աճ` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խմ սպառողների համար` 276,98 դոլար (աճ` 13,9%)։
Սպասվում է, որ գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013թ.–ի հուլիսի 7–10–ն ընկած ժամանակահատվածում։
Գազից բացի կաճեն նաև էլեկտրաէներգիայի սակագները։ ՀԾԿՀ–ի համաձայն` 1 կՎտ.ժ–ի ցերեկային սակագինը (ժամը 7.00 –ից մինչև 23.00) կարող է աճել 26 տոկոսով` մինչև 38 դրամ ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերայինը` 28 դրամ` ներկայիս 25–ի փոխարեն։
Հայաստանի գնաճի ցուցանիշը 2012 թվականին կազմել է 2.6 տոկոս։ ($1 – 416,02 դրամ է). -0-