Рейтинг@Mail.ru
USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. փետրվարի 27, ուրբաթ
եղանակը
Երևանում
+5

Հայ քաղաքագետը չի բացառել Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին (ԲԱՑԱՌԻԿ)

Այսօր, 10:17
Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին չի կարելի ամբողջությամբ բացառել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը
Հայ քաղաքագետը չի բացառել Ռուսաստանի մասնակցությունը TRIPP նախագծին (ԲԱՑԱՌԻԿ)

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի մասնակցությունը TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության») նախագծին չի կարելի ամբողջությամբ բացառել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Ռուսաստանի ներգրավվածությունը (նախագծին) զրոյական չէ։ Այս նախագիծն այժմ գտնվում է սկզբնական փուլում։ Իրականում ո՛չ տեխնիկական, ո՛չ ֆինանսական և ո՛չ էլ շատ այլ ասպեկտներ դեռևս լուծված չեն»,- նշել է Իսկանդարյանը։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի մասնակցությունը նախագծին տեսականորեն հնարավոր է։

«Այլ հարց է, որ դա չափազանց բարդ է՝ այսօրվա դրությամբ իրադարձությունների ոչ այնքան հավանական զարգացմամբ»,- հավելել է նա։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։