Հայաստանը բարելավել է Համաշխարհային մրցունակության ցուցանիշի դիրքերը` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79-րդ տեղը
04.09.2013,
14:22
Հայաստանը 2013 թ.-ին երեք կետով բարելավել է Համաշխարհային մրցունակության ցուցանիշի դիրքերը` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79-րդ տեղը, չորեքշաբթի լրագրողներին ասել է «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2013 թ.-ին երեք կետով բարելավել է Համաշխարհային մրցունակության ցուցանիշի դիրքերը` 148 երկրների շրջանում զբաղեցնելով 79-րդ տեղը, չորեքշաբթի լրագրողներին ասել է «Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:
2012 թ.-ին Հայաստանն այս ցուցանիշով աշխարհի 144 երկրների շրջանում զբաղեցնում էր 82-րդ տեղը: Ըստ Հերգնյանի` 2013 թ.-ին Հայաստանը վերադարձել է 2005 թ.-ի դիրքերին, երբ հանրապետությունն առաջին անգամ ներառվել էր զեկույցում:
«Զեկույցում մրցունակության գնահատականի գրեթե բոլոր չափորոշիչներով Հայաստանի դիրքերն էականորեն չեն տարբերվում զարգացման նման մակարդակ ունեցող երկրների դիրքերից, որոնք գտնվում են զարգացման` ռեսուրսների վրա հիմնված փուլից դեպի արդյունավետության բարձրացման անցման շրջանում», - «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է Հերգնյանը:
«Էկոնոմիկա և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահը նշել է, որ զեկույցում հիմնականում օգտագործված են 2012 թ.-ի տվյալները:
Հերգնյանը տեղեկացրել է, որ Հայաստանը դիրքերի աճ է գրանցել մեկից մինչև 20-րդ կետն այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են մակրոտնտեսական միջավայրը, ապրանքների շուկայի արդյունավետությունը, տեխնոլոգիական պատրաստվածությունը, ձեռնարկատիրության կատարելագործումը:
Միաժամանակ փորձագետն ընդգծել է, որ 104 կետով բարելավվել են Հայաստանի գնաճի ցուցանիշները, ինչը պայմանավորված է նրանով, որ 2011 թ.-ին Հայաստանի միջին ամսական գնաճը կազմել է 7,7 տոկոս` 142 երկրների շրջանում ապահովելով 105-րդ տեղը, իսկ 2012 թ.-ին այս ցուցանիշը կազմել է 2,5 տոկոս, ինչը թույլ է տվել Հայաստանին անցում կատարել երկրների առաջին խումբ (մինչև 2,9 տոկոս գնաճի մակարդակ ունեցող երկրներ) և 43 երկրների շրջանում զբաղեցնել առաջին տեղը:
Նրա խոսքերով` Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշներն այնպիսի կատեգոիաներում, ինչպիսիք են` աշխատաշուկայի արդյունավետությունը` իջնելով 20 կետով և զբաղեցնելով 50-րդ տեղը, ինչպես նաև վարկային ռեսուրսների հասանելիությունը (անկում 19 կետով):
«Ինչ վերաբերում է աշխատաշուկային, ապա ցուցանիշի անկումը հիմնականում կապված է այլ երկրների դիրքերի բարելավման հետ: Վարկային ռեսուրսների հասանելիության ցուցանիշը գնահատելիս դիտվել է ձեռնարկությունների ղեկավարների հարցման հիման վրա ձեռնարկություններին վարկեր տրամադրելու գործընթացը», - պարզաբանել է նա:
Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանի դիրքերը փոքր-ինչ վատացել են այնպիսի ցուցանիշներով, ինչպիսիք են` առողջապահությունն ու տարրական կրթությունը, բարձրագույն կրթությունն ու վերապատրաստումը, շուկայի ծավալները, ճկունությունն` աշխատավարձ տրամադրելիս, անձնակազմի վերապատրաստման ինտենսիվությունը, կառավարության միջոցների ոչ նպատակային օգտագործումը, նորարար հնարավորությունները, վերապատրաստման հետազոտությունների և ծառայությունների հասանելիությունը, կլաստերների զարգացումը, տեղերն օդային տրանսպորտում:
Ինչպես նշել է կենտրոնի ղեկավարը, առավել մրցունակ երկրների ցանկը գրեթե չի փոխվել, այն նախկինի պես գլխավորում է Շվեյցարիան, որին հետևում են Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ն:
Ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա նրա խոսքերով` Հայաստանն առաջ է անցնում միայն Մոլդովայից (89-րդ տեղ) և Ղրղզստանից (121-րդ տեղ)` զիջելով Ադրբեջանին (39-րդ տեղ), Ղազախստանին (50-րդ տեղ), Ռուսաստանին (64-րդ տեղ), Ուկրաինային (84-րդ տեղ), Վրաստանին (72-րդ տեղ):
Հայաստանը Համաշխարհային մրցունակության զեկույցում մասնակցում է 2005թ.-ից։
Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որն առավել հայտնի է որպես Դավոսի ամենամյա հանդիպումների կազմակերպություն
«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը «Համաշխարհային տնտեսական ֆորումի» Մրցունակության գլոբալ ցանցի գործընկերն է։ -0-