Հայաստանը կարող է ԵՄ–ից 3.8 մլն եվրո ստանալ սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների վերազինման նպատակով
25.03.2013,
20:01
Հայաստանը Եվրամիությունից 3.8 մլն ստանալու հայտ է ներկայացրել` սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների վերազինման նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանը Եվրամիությունից 3.8 մլն ստանալու հայտ է ներկայացրել` սննդամթերքի անվտանգության լաբորատորիաների վերազինման նպատակով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը։
«Պաշտոնական համաձայնագիր դեռ չի ստորագրվել, սակայն ԵՄ–ն կարող է դրական պատասխան տալ մինչև տարեվերջ»,– ասաց նա։
Ըստ նրա, վերազինումը կանցկացվի երեք հիմնական ուղղություններով` սննդամթերքի անվտանգություն, սանիտարական և բուսասանիտարական հնարավորություններ։
Բախչագուլյանը կարծում է, որ նման սարքավորումների առկայությունը նոր և բուսասանիտարական ռիսկերի գնահատման ու վերլուծության էլեկտրոնային ծրագրի հետ համատեղ թույլ կտա Հայաստանից արտահանվող ապրանքներին անվտանգության հավաստագիր տալ, որը վավերական կլինի նաև Եվրոպայի երկրներում։ Միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա սննդամթերք արտահանել եվրոպական շուկա։
Հայաստանի սննդամթերքի պետական ծառայության Բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանն իր հերթին ընդգծեց այդ ոլորտում հայկական և եվրոպական օրենսդրությունները ներդաշնակեցնելու անհրաժեշտությունը։ Նա նկատեց, որ Հայաստանը մի շարք եվրոպական դիրեկտիվներ է հարմարեցնում` դրանցով հավաստագրեր դուրս գրելիս առաջնորդվելու համար։ «ԵՄ–ն մեր ապրանքներն անվտանգ կճանաչի միայն այն դեպքում, եթե վնասակար օրգանիզմների հայտնաբերման մոնիթորինգն անցկացվի եվրոպական չափանիշներին համապատասխան»,– ասաց Նիկոյանը։
ԵՄ–ն օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին «Սննդամթերքի անվտանգության լաբորատոր հնարավորությունների հզորացում» ծրագրով, որն անցկացվում է USAID կողմից ֆինանսավորվող «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» (EDMC) ծրագրի աջակցությամբ։
Ծրագրի շրջանակներում անցկացվել է հնգօրյա դասընթացներ` միջազգային փորձագետների, մասնավորապես, EDMC բուսասանիտարական հարցերով խորհրդատու, Կարանտինի և բույսերի պաշտպանության եվրոպական և միջերկրածովյան կազմակերպության գիտական ղեկավար Անդրեյ Օռլինսկու մասնակցությամբ, ինչպես նաև «Միջազգային համաձայնագրերի ազդեցությունը Հայաստանի սանիտարական և բուսասանիտարական գործունեության վրա» թեմայով սեմինար։ -0-