Հայաստանի ընդհանուր պետական պարտքը շուրջ 4 մլրդ դոլար է. ֆինանսների նախարար
07.08.2012,
16:47
Այսօրվա դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար, լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմում է շուրջ 4 մլրդ դոլար, լրագրողներին հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։
«Ներքին պետական պարտքը կազմում է շուրջ 0,5 մլրդ դոլար, իսկ արտաքինը` մոտ 3,4 մլրդ դոլար»,– ասաց նա։
Ըստ նախարարի, Հայաստանի պարտքային պարտավորությունների զգալի մասը բաժին է հասնում Արժույթի միջազգային հիմնադրամին և Համաշխարհային բանկին։
2012թ.–ի ապրիլի 1–ի դրությամբ, Հայաստանի արտաքին պետական պարտքի ծավալը կազմել է 3 633 մլն դոլար` տարեսկզբի համեմատ ավելանալով 65 մլն դոլարով։ Այնուամենայնիվ Հայաստանը շարունակում է մնալ պետական պարտքի միջին մակարդակ ունեցող երկրների թվում` ՀՆԱ–ի նկատմամբ 40–45 տոկոսի չափով պետական պարտքի ծավալի ցուցանիշով։ –0–