Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը չի լուծում ստվերային տնտեսության խնդիրը. պատգամավոր

02.11.2012, 19:41
Հայաստանի` 2013 թվականի պետբյուջեի նախագծում չկան ստվերային տնտեսության կրճատման միջոցները, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանը։
Հայաստանի հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը չի լուծում ստվերային տնտեսության խնդիրը. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի` 2013 թվականի պետբյուջեի նախագծում չկան ստվերային տնտեսության կրճատման միջոցները, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ բագրատյանը։

Նա նշեց, որ որոշ գնահատականներով  ստվերային տնտեսության չափը 51 տոկոս է կազմում և բյուջեում դրա կրճատմանն ուղղված քայլեր նախատեսված չեն։ Այդ կապակցությամբ պատգամավորը նշեց, որ Հայաստանում բյուջեի եկամուտները բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է $900, իսկ Վրաստանում, որտեղ ստվերային տնտեսությունը 61 տոկոս է գնահատվում, այդ ցուցանիշը հավասար է $1500–ի։

Խոսելով բյուջեի սոցիալական ուղղվածության մասին` Բագրատյանը հայտարարեց, որ սկզբունքորեն չի կարող «ոչ սոցիալական» բյուջե լինել, քանի որ բյուջեն բավարարում է հասարակական պահանջները, իսկ դրանք էլ, իրենց հերթին, սոցիալական են։

Պատգամավորը կարծում է, որ Հայաստանի 2013 թվականի պետբյուջեի տրամաբանությունն ու գաղափարախոսությունը լրիվ սխալ է։

Հայաստանի 2013թ.–ի պետական բյուջեի նախագծի համաձայն, պակասուրդը սահմանվել է 124 մլրդ դրամի կամ ՀՆԱ–ի 2,6 տոկոսի չափով։Համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում է սահմանել 1 տրլն 59 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 183 մլրդ դրամ մակարդակում։ 12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4± 1,5%–ի սահմաններում, իսկ տնտեսական աճը`6 տոկոսի մակարդակում։ ՀՀ համայնքների բյուջեները կկազմեն եկամուտների գծով 97.5 մլրդ դրամ, ծախսերի գծով` 101 մլրդ դրամ, պակասուրդը` 4,2 մլրդ դրամ:--0-