Հայաստանի կառավարությունը վերանայել է 2013թ.–ի միջոցառումների ծրագիրը
18.07.2013,
15:46
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի մի շարք փոփոխություններ է կատարել 2013 թվականի իր գերակա խնդիրների ցանկում և միջոցառումների ծրագրում։
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի մի շարք փոփոխություններ է կատարել 2013 թվականի իր գերակա խնդիրների ցանկում և միջոցառումների ծրագրում։
Մասնավորապես, ինչպես նիստում հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, միջոցառումների ծրագիրը համալրվել է քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտի օրենսդրության բարելավմանը, ինչպես նաև սոցիալական բնակֆոնդի ռազմավարական ծրագրի ընդունմանն ուղղված դրույթներով ։
Բացի այդ, փաստաթղթից դուրս են բերվել ատոմային նոր էներգաբլոկի նախագծման աշխատանքների առաջին փուլի, ինչպես նաև ճանապարհների սպասարկման բարելավման ներդրումային ծրագրի վերաբերյալ կետերը։
Կառավարության` 2013 թվականի միջոցառումների ծրագիրը բաղկացած է 131 կետից, իսկ գերակա խնդիրների ցուցակում 100 կետ է, մասնավորապես, տարածաշրջանային զարգացման ծրագիրը, կենսաթոշակային համակարգի բարեփոխումը, իրական հատվածի համար ֆինանսների հասանելիության բարձրացումը, մարզերում առողջապահության համակարգի օպտիմալացումն ու արդիականացումը, առողջապահության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարը, Հյուսիս–Հարավ ավտոտրանսպորտային միջանցքի կառուցման միջոցառումների ծրագիրը, հանրային տրանսպորտի պարկի թարմացումը, նախադպրոցական հաստատությունների մատչելիության բարձրացումը, միջնակարգ կրթության մակարդակի բարձրացումը, գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորման ապահովումը։ -0-