Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը
31.01.2013,
11:50
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
Ներկայացված տվյալների համաձայն, ընկերությունը 2012 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել ավելի քան 31.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 29.8 մլրդ դրամի դիմաց։
Հարկային մարմինների հավաքագրած գումարը կազմել է 29.5 մլրդ, իսկ մաքսային մարմինների հավաքագրած գումարը` 2.1 մլրդ դրամ։ Միաժամանակ ավելի քան 12.4 մլրդ դրամ են կազմել ուղղակի հարկերը (այդ թվում` շահութահարկ, եկամտահարկ), անուղղակի հարկերը (այդ թվում` ԱԱՀ–ն ու ակցիզային հարկը) կազմել են շուրջ 7.8 մլրդ դրամ, 11.5 մլրդ դրամ են կազմել այլ հարկերը, տուրքերն ու պարտադիր վճարները։
Ցուցակի երկրորդ տեղում է «Հայռուսգազարդ» ընկերությունը, որը 2012 թվականի հունվար–դեկտեմբեր ամիսներին պետբյուջե է վճարել ավելի քան 30.9 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 21.8 միլիարդի դիմաց։ Հարկային մարմինների հավաքագրած գումարը կազմել է 30,4 մլրդ, իսկ մաքսային մարմինների հավաքագրած գումարը` 499,6 մլրդ դրամ։
Ցուցակի հաջորդ հորիզոնականում «Ղ Տելեկոմ» ընկերությունն է (ապրանքանիշը` VivaCell-MTS) , որը ավելի քան 21.7 մլրդ դրամ հարկ է վճարել` նախորդ տարվա 17.7 միլիարդի դիմաց։ Խոշոր հարկատուների չորրորդ հորիզոնականը զբաղեցրած «Ալեքս–Գրիգ» ընկերությունը վճարել է 17.4 մլրդ դրամ`նախորդ տարվա ավելի քան 17.7 միլիարդի դիմաց։
Առաջատարների հնգյակը եզրափակում է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline), որը 2012 թվականի հունվար–դեկտեմբերի ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել շուրջ 11.4 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած 12.6 միլիարդի դիմաց։
Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 2012 թվականի չորս եռամսյակի ընթացքում պետբյուջե են վճարել ընդհանուր առմամբ ավելի քան 558.5 մլրդ դրամ` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 483.5 միլիարդի դիմաց։-0-