Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանի մրգի բերքը տարվա արդյունքում կարող է հասնել 305 հազար տոննայի. գյուղատնտեսության նախարարություն

23.08.2012, 16:09
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարվա արդյունքում մրգի բերքը կկազմի 300-305 հազար տոննա՝ 2011թ.-ի 229,4 հազար տոննայի դիմաց, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Սամվել Գալստյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ակնկալում է, որ ընթացիկ տարվա արդյունքում մրգի բերքը կկազմի 300-305 հազար տոննա՝ 2011թ.-ի 229,4 հազար տոննայի դիմաց, հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փոխնախարար Սամվել Գալստյանը:

Ըստ նրա՝ բերքի աճը պայմանավորված է բացառապես բարենպաստ եղանակային պայմաններով:

Գալստյանը տեղեկացրեց, որ ըստ օգոստոսի 20-ի նախարարության օպերատիվ տվյալների՝  Հայաստանում արդեն 70,150 հազար տոննա ծիրան է հավաքվել՝ անցյալ տարվա 42,8 հազար տոննայի դիմաց՝ ավելացնելով, որ ծիրանի բերքահավաքը դեռ ամբողջովին չի ավարտվել:

Միաժամանակ ըստ նրա՝ այս տարի ծիրանի արտահանումը կազմել է 12,954 հազար տոննա՝ 2011թ.-ի 7,223 հազա տոննայի դիմաց:

Գալստյանը նշեց նաև, որ ծիրանի բերքը կրկնակի գերազանցել է անցյալ տարվա ցուցանիշը՝ միաժամանկ կոնկրետ թվեր նշելով:

«Այս տարի արդեն կայացել են Վրաստանի հետ թեթևացած ընթացակարգերի վերաբերյալ բանակցությունները, որոնք կապված են մրգերի արտահանման հետ: Առկա խնդիրների՝ մասնավորապես, փակ ճանապարհների մասին տեղեկատվությունը, չի համապատասխանում իրականությանը: Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, և գյուղացիները հանգիստ կարող են արտահանել իրենց արտադրանքը»,- ընդգծեց նա: -0-