Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի պետբյուջեն 2013թ.–ի 4 ամսվա ընթացքում կատարվել է 27,5 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն

01.06.2013, 13:53
Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին կատարվել է շուրջ 27,5 մլրդ դրամ հավելուրդով, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։
Հայաստանի պետբյուջեն 2013թ.–ի 4 ամսվա ընթացքում կատարվել է 27,5 մլրդ դրամ հավելուրդով. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2013 թվականի հունվար–ապրիլ ամիսներին կատարվել է շուրջ 27,5 մլրդ դրամ հավելուրդով, շաբաթ օրը լրագրողներին հայտնեց Հայաստանի Ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը։

Զարգարյանի խոսքով, բյուջետային ծրագրով 2013թ.–ի առաջին եռամսյակում նախատեսված է 2,2 մլրդ դրամի չափով պակասուրդ։ Սակայն նախատեսվածից առավել բարձր բյուջեի մուտքերի կատարման շնորհիվ` հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված դուրսգրումների համեմատ, ազատ միջոցներն աճել են 232,5 մլն դրամով` առաջին կիսամյակում նախատեսված 41,8 մլրդ դրամ ծախսերի դիմաց։

Ըստ Զարգարյանի, պետբյուջեի եկամուտները 2013թ.–ի չորս ամսվա ընթացքում կազմել են 324,7 մլրդ դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 23,5 տոկոսով կամ 61,7 մլրդ դրամով` ապահովելով բյուջեի 64,9 տոկոսանոց կատարողականություն, որը նախատեսված էր 2013թ.–ի առաջին կիսամյակի ծրագրով։ 
«Պետբյուջեի եկամուտների 95,1 տոկոսը ձևավորվել է եկամտահարկերի և պետական տուրքերի հաշվին, 4,7 տոկոսը` այլ եկամուտների հաշվին, իսկ 0,2 տոկոսը կազմել է պաշտոնական դրամաշնորհները»,– նշեց նա։ 
Զարգարյանը տեղեկացրեց նաև, որ հունվար–ապրիլ ամիսներին բյուջե է մուտք գործել ավելի քան 308,8 մլրդ եկամտահարկ և պետական տուրք, որոնք կազմել են վեցամսյա ծրագրի 65,9 տոկոսը։ Միաժամանակ 2012թ.–ին եկամուտները նույն ժամանակահատվածում աճել են 24 տոկոսով կամ 59,7 մլրդ դրամով` առավելապես ԱԱՀ–ի և մաքսային մուտքերի հաշվին։ 
«Ծախսերը կազմել են 297,2 մլրդ դրամ, ինչը 10,5 տոկոսով կամ 28,2 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից` ապահովելով 59,2 տոկոս կատարողականություն, որը նախատեսված էր առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրով»,– ավելացրեց նա։ 
Ըստ Զարգարյանի, պետբյուջեի ծախսերի աճը հիմնականում կապված է ընթացիկ ծախսերի աճի հետ, որոնք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10,8 տոկոսով կամ 27,7 մլրդ դրամով` կազմելով 283,9 մլրդ դրամ։ 

«Պետբյուջեն հունվար–ապրիլ ամիսներին նորմալ է կատարվել, պարտքեր չեն կուտակվել, պետական մարմինները կատարել են ստանձնած բոլոր պարտականությունները, և պետբյուջեի ազատ միջոցների օգտագործում չի եղել, չնայած առաջին կիսամյակում այն նախատեսված էր։ Ընդհակառակը, դրանք համալրվել են 232,5 մլն դրամով»,– եզրափակեց Զարգարյանը։
Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 5–ին ընդունած 2013 թվականի պետբյուջեում եկամուտները ծրագրված են 1 տրլն 32.7 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 152.5 մլրդ դրամ։ 2013 թվականին հարկային եկամուտների և պետտուրքերի գծով մուտքերը նախատեսված են 993.08 մլրդ դրամի չափով, ինչը 118.7 մլրդ դրամով շատ է, քան 2012 թվականի ծրագրված ցուցանիշը։ 

Պակասուրդը ծրագրված է 119.7 մլրդ կամ ՀՆԱ–ի 2.6 տոկոսի չափով։ Պակասուրդի ֆինանսավորումը նախատեսված է 119.7 մլրդ դրամի չափով ինչպես ներքին, այնպես էլ արտաքին աղբյուրներից զուտ մուտքերի հաշվին 55.1 և 64.6 մլրդ դրամի չափով։ 

12–ամսյա գնաճի ցուցանիշը կանխատեսվում է 4±1,5 տոկոսի, իսկ ՀՆԱ աճը` 6.2 տոկոսի սահմաններում։ -0-