Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի տնտեսությունը պետք է դիմակայի կրկնակի հարվածի. թերթ

21.08.2012, 14:50
ՀՀ տնտեսությունն առաջիկայում պետք է դիմակայի կրկնակի հարվածի, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսությունն առաջիկայում պետք է դիմակայի կրկնակի հարվածի, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը:

Ինչպես նշվում է հոդվածոմի, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը կառավարության վերջին նիստի ժամանակ հայտնել է, որ «ավելի քան վստահ է» տնտեսական աճի շարունակման և պետբյուջե եկամուտների գանձման հարցում:

«Այդուհանդերձ հասկանալի է, որ որևէ բան պատահելիս Հայաստանը միանգամից երկու կողմից հարված կստանա՝ և ԱՊՀ-ից (առավելապես Ռուսաստանից), և Եվրամիությունից, որոնք մեր հիմնական արտաքին առևտրային գործընկերներն են: Եվ մեր տնտեսությանը կհաջողվի դիմանալ այդ կրկնակի հարվածին այնպես, ինչպես օրինակ հաջողվեց դիմակայել Լոնդոնում հայ օլիմպիականների մրցակիցներին: Դրա վկայությունն է նախկինի պես զգալիորեն մենաշնորհված և թույլ դիվերսիֆիկացված տնտեսության, մասնավորապես՝ արտահանման, արդեն չեմ խոսում հաղթական կոռուպցիայի հետ կապված մեր չլուծված խնդիրները»,- ասվում է հոդվածում:

Ինչ վերաբերում է մասնավոր արտասահմանյան տրանսֆերտներին, ինչպես գրում է թերթը, դրանք ամեն ամիս աճում են. ըստ ՀՀ ԿԲ տվյալների՝ տարեսկզբից հինգ ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումները Հայաստան տարեկան կտրվածքով աճել են 8,7 տոկոսով:

«Սակայն մեկ էական նրբություն կա, որին վերջերս ուշադրություն դարձրեցին The economist հեղինակավոր բրիտանական հանդեսի փորձագետները. պարզվում է, դեռ 2011թ.-ի հունվարից սկսած այդ տրանսֆերտների ծավալների աճի տեմպերը Հայաստան... «անշեղորեն ընկնում են»»,- նշվում է գրության մեջ:

Եթե մասնավոր տրանսֆերտներից անդրադարձ կատարենք մասնավոր ներդրումներին, ապա ՀՀ ԿԲ Խորհրդի նույնիսկ հուլիսյան նիստի ժամանակ խոստովանվել է, որ տարեսկզբի հինգ ամիսների ընթացքում մասնավոր ներդրումների մեծ անկման միտում է նկատվում, քան ենթադրվում էր ծրագրի բազային սցենարում: Բացի այս ամենից, 2012թ.-ի փետրվարից երկաթի հանքաքարի, ալյումինի, նիկելի գները միջինը 20 տոկոսով նվազել են: Մյուս արդյունաբերական մետաղներից պղնձի գինը հունիսին նվազել է 5,2 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով այն նվազել է ընդհանրապես 18,1 տոկոսով:

Թերթը նշում է նաև, որ ՀՀ ԿԲ-ին դեռ հաջողվում է գնաճը պահպանել նույն մակարդակում (ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այն կազմել է ընդամենը 2,2 տոկոս, իսկ հուլիսին հանրապետությունում 1,5 տոկոս մակարդակում գնաճ է գրանցվել): Տվյալ դինամիկան պայմանավորված է սեզոնային գործոնի ազդեցությամբ, որը շուտով կդադարի:

«Սակայն երաշտի և դրա հետ կապված ցորենի համաշխարհային բերքահավաքի ծավալների կրճատման պատճառով ալյուրի և հացի գների բարձրացումն անխուսափելի է դառնում, իսկ եթե դրան գումարվի նաև բնական գազի հնարավոր թանկացումը, ապա դեռ հայտնի չէ, արդյոք կհաջողվի՞ կառավարությանը և ԿԲ-ին տեղավորվել գնաճի մակարդակի ծրագրային միջանցքում (4% +- 1,5%)»,- ասվում է հոդվածում:

Այսպիսով, ըստ գրության հեղինակի՝ վերը նշված միտումների խորացումն անխուսափելիորն երկրին կտանի ֆինանսական կոլապսի: -0-