Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի վարչապետը ճիշտ է համարում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը

10.04.2013, 20:53
Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի ընտրած ուղղությունը և ռազմավարությունը ճիշտ էին, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։
Հայաստանի վարչապետը ճիշտ է համարում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի ընտրած ուղղությունը և ռազմավարությունը ճիշտ էին, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը` պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին։

Փոստանջյանը հայտարարեց, որ նախօրեին նախագահական նստավայրում ներկայացնելով կառավարության հրաժարականի դիմումը` Սարգսյանը «տխուր էր և մտահոգված»։ Նա հետաքրքրվեց, այդյո՞ք, այդ մտահոգությունը կապված չէ նրա հետ, որ վարչապետը հանձնում է մի կառավարություն, որը թողել է աղքատության 37–տոկոսանոց մակարդակ, հազարավոր սոված երեխաներ, 35 հազար դրամ նվազագույն աշխատավարձ, Մադրիդյան սկզբունքներ, հայ–թուրքական արձանագրություններ»։

Շնորհակալություն հայտնելով պատգամավորին մեծահոգության և նրբանկատության համար` կառավարության ղեկավարը չհամաձայնեց Փոստանջյանի հետ։

«Ես համաձայն չեմ, որ մենք անհաջողություն ենք ունեցել, մենք արել ենք հնարավորը։ Իհարկե, կարող էինք ավելի արդյունավետ գործել, բայց ընտրված ուղղությունն ու ռազմավարությունը ճիշտ էին։ Հիմնական բացթողումն այն էր, որ մենք Ձեզ հետ չհասանք համաձայնության խնդիրների իրական աղբյուրների շուրջ»,– ասաց նա։

Նշելով, որ վերջին հինգ տարիներին կառավարության գործունեության մեջ եղել են բացթողումներ և սխալներ` Սարգսյանն ընդգծեց, որ «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում»։

«Բազմաթիվ սխալների համար ունենք մեղքի զգացում, որը բնորոշ է նորմալ մարդուն: Ավելի մեծ համարձակություն է պահանջվում, որ մարդ կարողանա իր սեփական մեղքերը տեսնի, և դա է երաշխիքը, որ նա ապագայում նոր մեղքեր չի գործի»,- ասաց նա:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով նախօրեին ստանձնեց պետության ղեկավարի պաշտոնը, ընդունեց կառավարության հրաժարականը։ Հրաժարականի դիմումը ներկայացրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը նախագահական նստավայրում` կառավարության անդամների ներկայությամբ։

Հայաստանի Սահմանադրության 55–րդ հոդվածի չորրորդ կետի համաձայն, պետության ղեկավարն ընդունում է կառավարության հրաժարականը հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու օրը։ -0-