Рейтинг@Mail.ru
USD
372.38
EUR
437.55
RUB
4.9558
GEL
138.46
2026 թ. ապրիլի 23, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+11

Հայաստանի համայնքների թիվը պետք է 915–ից կրճատվի 300–ի. վարչապետ

20.05.2014, 19:51
Հայաստանի համայնքների թիվը պետք է 915–ից կրճատվի 300–ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` երեքշաբթի ելույթ ունենալով ՀՀ ԱԺ–ում։
Հայաստանի համայնքների թիվը պետք է 915–ից կրճատվի 300–ի. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի համայնքների թիվը պետք է 915–ից կրճատվի 300–ի, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` երեքշաբթի ելույթ ունենալով ՀՀ ԱԺ–ում։

«Մեր պետությունն ի վիճակի չէ իրեն թույլ տալ նման քանակով համայնքներ   ունենալ։ Գերմանիայի նման երկրում համայնքները երեք անգամ խոշորացվել են։ Կարծում եմ, որ մենք ևս պետք է այդ ճանապարհով գնանք։ Այդ դեպքում համայնքների ֆինանսական հնարավորությունները կտրուկ կաճեն։ Եվ դրանից կշահեն համայնքների բնակիչները», – ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքերով` այժմ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում քննարկվում են Մեղրիում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում չորս համայնքների խոշորացմանը վերաբերող պիլոտային նախագծերը։–0–