Հայաստանի ձեռներեցների պալատ կստեղծվի Լիտվայի արդյունաբերողների միությանն առընթեր. դեսպան
23.03.2015,
20:22
Հայաստանի ձեռներեցների պալատ կստեղծվի Լիտվայի արդյունաբերողների միությանն առընթեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Լիտվայում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Արա Այվազյանը։

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ձեռներեցների պալատ կստեղծվի Լիտվայի արդյունաբերողների միությանն առընթեր, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Լիտվայում Հայաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Արա Այվազյանը։
Հայ-լիտվական գործարար համաժողովի շրջանակում տնտեսական ոլորտում համագործակցության մասին հուշագրեր են երկուշաբթի ստորագրվել Հայաստանի և Լիտվայի մի շարք կազմակերպությունների միջև։
Փաստաթղթերը ստորագրել են Լիտվայի արդյունաբերողների միությունը և Զարգացման հայկական գործակալությունն ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը, Երևանի Առևտրաարդյունաբերական պալատը` Վիլնյուսի Առևտրի, արդյունաբերության և արհեստների պալատի հետ։
Այվազյանի խոսքով, Հայաստանն արդեն այսօր ներկա է Լիտվայի տնտեսական քարտեզի վրա, ինչը շատ կարևոր է, քանի որ միջպետական հարաբերությունները, նախևառաջ, որոշվում են տնտեսական շահերով և ապրանքաշրջանառությամբ։
«Այսօրվա գործարար համաժողովը շատ կարևոր է, որովհետև դա երկրորդ ֆորումն է, որը մենք կազմակերպում ենք լիտվական գործարար ասոցիացիայի հետ։ Լիտվայի արդյունաբերողների միությունը միավորում է երկրի ամենամեծ թվով գործարարներին»,– նշեց Այվազյանը։
Դեսպանի խոսքով, երբ կազմակերպվում էր առաջին բիզնես–ֆորումը Վիլնյուսում, ընդհանուր տրամադրվածությունը պրագմատիկ էր, կայացել էր ավելի քան 100 երկկողմ հանդիպում, ստորագրվել էր համագործակցության ինը հուշագիր, և արդեն որոշ արդյունքներ կան։
«Այն, որ նման ներկայացուցչական պատվիրակություն է եկել Հայաստան, լուրջ հաջողություն եմ համարում, քանի որ դրանք լուրջ ընկերությունների գլխավորած առաջատար հատվածներ են ոչ միայն Լիտվայի, այլ նաև հյուսիսային Եվրոպայի մասշտաբով։ Եվ ես հույս ունեմ, որ առաջիկա երկու օրերին երկկողմ քննարկումների ժամանակ մենք կկարողանանք նախադրյալներ ստեղծել երկարաժամկետ, փոխշահավետ գործակցության համար»,– նշեց Այվազյանը։
«Լիտվական արտադրանքը Հայաստան արտահանելու մասին։ Լիտվան դեռևս ԽՍՀՄ ժամանակներից հայտնի է եղել իր գյուղատնտեսական արտադրանքով, հատկապես կաթնա-մսամթերքով, և աշխարհում աշխարհաքաղաքական դրության բարդացումից առաջ լիտվական արտադրանքը լուրջ դիրքեր էր զբաղեցնում ռուսական շուկայում։ Այսօր նրանք պետք է նոր շուկաներ գտնեն, և Հայաստանը կարող է ինչպես ընդունել լիտվական ապրանքներ, այնպես էլ դրանց համար տարանցիկ կետ դառնալ»,– նշեց Այվազյանը։
Դեսպանն ավելացրեց, որ հայ գործարարների թվում նույնպես աճում է հետաքրքրությունը` շատ պատվիրակություններ են գալիս, բանակցություններ վարում հայկական արտադրանքը լիտվական շուկա մատակարարելու մասին, և հակառակը, հատուկ ուշադրություն է դարձվում ինչպես ավանդական հայկական արտադրանքին, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, ինչը շատ հեռանկարային է։
2014թ. նոյեմբերի 27-28-ին Վիլնյուսում տեղի ունեցած հայ-լիտվական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվեց 9 հուշագիր, այդ թվում` «Մերիդիան» և «Կաունաս», «Կլայպեդ», «Մարիամպոլե», «Կեդայնի» ազատ առևտրի գոտիների միջև։
Հայ–լիտվական ապրանքաշրջանառությունը 2014 թվականին, պաշտոնական տվյալներով, կազմել է 6.5 մլն դոլար (արտահանումը` 2,8 մլն դոլար, ներմուծումը` 3,7 մլն դոլար )։ —0—