Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի խորհուրդը կոչ է արել ՏՄՊՊՀ–ին ուսումնասիրել Carrefour–ի հայտնվելու խնդիրը հայկական շուկայում
19.03.2013,
15:31
Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի խորհուրդը կոչ է արել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) ուսումնասիրել ֆրանսիական Carrefour հիպերմարկետների հայտնի ցանցի` հայկական շուկա մտնելու կապակցությամբ առաջացած խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի խորհուրդը կոչ է արել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) ուսումնասիրել ֆրանսիական Carrefour հիպերմարկետների հայտնի ցանցի` հայկական շուկա մտնելու կապակցությամբ առաջացած խնդիրները։
«Եթե այդ խոչընդոտները կապված չեն հակամրցակցային համաձայնագրի հետ, ապա լավ կլիներ, որ հանձնաժողովը որոշակի հետազոտություններ անցկացներ և ներկայացներ դրա արդյունքները հանրությանը, քանի որ խոսքը շատ կարևոր արտասահմանյան ներդրողի մասին է»,– հայտարարեց Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատի խորհրդի անդամ Գագիկ Արզումանյանը բիզնեսի և ՏՄՊՊՀ ղեկավարի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, եթե հավատանք ԶԼՄ–ների հրապարակումներին, ապա այդ հարցում խոսքը գնում է մրցակցային խնդիրների մասին։ «Ուզում եմ հավատալ, որ դա այդպես չէ, որ պետությունը դրան չի մասնակցում։ Բայց այս դեպքում հստակ պարզաբանումներ տվող միակ մարմինը ձեր հանձնաժողովն է»,– ասաց նա։
Դրան ի պատասխան Շաբոյանը հայտարարեց, որ ուսումնասիրություն կատարելու համար հանձնաժողովը պետք է ունենա Carrefour–ի ներկայացուցիչների դիմումը։ «Կոնկրետ այս դեպքում մեզ անհրաժեշտ են փաստեր և ապացույցներ հիմնավոր որոշման և հստակ դիրքորոշման համար»,– նշեց նա։
Ավելի վաղ Շաբոյանը քննարկման ընթացքում հայտնել էր, որ ՏՄՊՊՀ–ն վերջին տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ է անցկացրել տարբեր ոլորտներում, որոնք բացահայտել են ամենատարբեր խնդիրներ, և ուսումնասիրությունների մեծամասնությունն անցկացվել է հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ։
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ գրել էին, թե ռուսաստանաբնակ գործարար և «Dalma Garden Mall»–ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է պայմանագրի գործողությունը Carrefoure հիպերմարկետների ցանցի հետ։ ԶԼՄ–ների տեղեկություններով` գործարարի այդ որոշման վրա ազդել էին Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրող Սամվել Ալեքսանյանի ակտիվ գործողությունները, ում բիզնեսին իրականում կարող են խանգարել հանրապետությունում այդ հայտնի ապրանքանիշի խանութների բացումը պարենի ավելի ցածր գներով։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ասել էր, որ Հայաստանի կառավարությունը կանի հնարավորինը, որ Carrefour ֆրանսիական հիպերմարկետների ցանցը հայկական շուկա մտնի։
Սարգսյանը նշել էր, որ ընկերության ներկայացուցիչների խոսքով, կողմերը ոչ թե պայմանագիր են ստորագրել, այլ` մտադրությունների հուշագիր, որի շուրջ որոշ տարաձայնություններ են առաջացել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ իր հերթին նշել էր, որ Carrefour–ի` Հայաստան մուտք գործելու գործընթացի ձգձգումը բացառապես կապված է մասնավոր սուբյեկտների միջև եղած խնդիրների հետ` ընդգծելով, որ դա սովորական երևույթ է բիզնեսում։
Carrefour SA մանրածախ առևտրով զբաղվող ֆրանսիական ընկերությունը` համանուն մանրածախ ցանցի օպերատորը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում ամերիկյան Wal-Mart–ից հետո, հիմնվել է 1957 թվականին, երբ Ֆրանսիայի արևելքում գտնվող Անսի քաղաքում, ճանապարհների խաչմերուկում բացվեց այդ անվանումով առաջին խանութը։
1963 թվականին ընկերությունը Փարիզում բացեց աշխարհում առաջին հիպերմարկետը։ Ընկերության գործունեության աշխարհագրությունը բավականին լայն է` Carrefour–ին է պատկանում Եվրոպայում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում գտնվող 15.1 հազար խանութներ։ Ընկերության անձնակազմի ընդհանուր թիվը գերազանցում է 400 հազարը։
Աշխարհում մեծությամբ երկրորդ ռիթեյլերի` Carrefour Խմբի զուտ հասույթը 2011 թվականին կազմել է 371 միլիոն եվրո։ -0-