Հայաստանում բենզինն ապրիլին էժանացել է 1,6%–ով, դիզելային վառելիքը՝ 5,5%–ով
07.05.2025,
13:45
2025 թվականի ապրիլին Հայաստանում բենզինը, 2024 թվականի ապրիլի համեմատ, նվազել է 1.6%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 5.5%-ով

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի ապրիլին Հայաստանում բենզինը, 2024 թվականի ապրիլի համեմատ, նվազել է 1.6%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 5.5%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Միաժամանակ, բենզինի և դիզելային վառելիքի գներն այս տարվա ապրիլին, նույն տարվա մարտի համեմատ, նվազել են համապատասխանաբար 2.1%-ով և 0.7%-ով։
Միաժամանակ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 2,1%–ով, իսկ դիզելային վառելիքի գները՝ 0,3%–ով։
Ընդհանուր առմամբ, վիճակագրական տվյալներով, ոչ պարենային ապրանքների շուկայում ընթացիկ տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, գները նվազել են 0,5%–ով, իսկ այս տարվա մարտի համեմատ՝ 0,2%–ով։