Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում դեղագործությունն առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է. նախարար

05.11.2012, 18:24
Դեղագործությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Դեղագործությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից է, նոյեմբերի 3-4-ը Ծաղկաձորում անցած Հայաստանի դեղագործական ոլորտի բարեփոխումները քննարկման չորրորդ «առանց փողկապի» հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

«Արդեն այսօր կարելի է ասել, որ ոլորտն առավել դինամիկ զարգացողներից մեկն է, աճի բավական լավ տեմպեր կան»,- ասաց Դավթյանը:

Ըստ նրա, տվյալ պահին հայկական արտահանման ընդհանուր կառուցվածքում դեղագործության մասնաբաժինը մեծ չէ և մի քանի տոկոսից չի անցնում, սակայն զարգացման դինամիկան բավական զգալի է:

Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ այդ սեգմենտը զարգացման մեծ ներուժ ունի, քանի որ Հայաստանում մի շարք համեմատական առավելություններ կան, մասնավորապես՝ որակյալ աշխատուժի և գիտելիքների առկայությունը:

Դավթյանն ավելացրեց, որ վերջին տարիներին Հայաստանում դեղորայքային միջոցների ժամանակակից արտադրություններ են ձևավորվում, և արդեն մի քանի ընկերություններ կան, որոնք գրեթե ամբողջովին համապատասխանում են միջազգային չափանիշներին:

«Առանց փողկապի» հանդիպմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: Միջոցառումը կազմակերպվել է Դեղ արտադրողների և ներմուծողների միության, ՀՀ առողջապահության նախարարության և էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC/USAID) աջակցությամբ: ($1 – 405,96 դրամ): –0-