Հայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը 2 493.3 տոննա է կազմել
05.08.2013,
13:26
Հայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 493.3 տոննա` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հունվար–հունիս ամիսներին պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 493.3 տոննա` 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 28 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է մինչև 413.6 տոննա մսի պահածո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 331.8 տոննայի դիմաց (աճը`24,7%)։
Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 634.1 տոննա բանջարեղենային պահածո` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 463.3 տոննայի դիմաց (աճը` 36.9%)։
Հունվար–հունիսին արտադրվել է նաև 574 տոննա պահածոյացված լոլիկ, ինչը 21.4 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Վիճակագրության համաձայն, մրգի պահածոների արտադրության ծավալը կազմել է 809.5 տոննա, ինչը 91.6 տոկոսով շատ է 2012 թվականի հունվար–հունիսի ցուցանիշից։
Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 105.8 տոննա կետչուպ, ինչը 7.1 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, ինչպես նաև 8039.1 հազար լիտր բնական հյութ` նախորդ տարվա հունվար–հունիսի 7 189.8 հազար լիտրից (աճը` 11.8%)։
ԱՎԾ տվյալներով, հունիսի դրությամբ 1 կգ տավարի մսի պահածո կարելի է գնել 2339,8 դրամով (2012 թվականի հունիսին` 1952,6 դրամ),0.5 լ կետչուպ` 623.3 դրամով (2012 թվականի հունիսին` 641,6 դրամ), 1 կգ տոմատի մածուկը` 737.2 դրամով (2012 թվականի հունիսին` 695,7 դրամով) և հայրենական արտադրության 1 լ բնական հյութ` 645.8 դրամով (2012 թվականի հունիսին` 595.6 դրամ)։ ($1 –ը` 410,11 դրամ)։—0–