Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը 10 ամսում կազմել է 5,32 տրլն դրամ, աճը՝ 3,2%

Այսօր, 21:40
2025 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 583 502.8 մլն դրամ, 2024 թվականի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 1%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 2.2%
Հայաստանում ներքին առևտրաշրջանառության ծավալը 10 ամսում կազմել է 5,32 տրլն դրամ, աճը՝ 3,2%

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ներքին առևտրաշրջանառությունը կազմել է 5 323 923.2 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի հունվար-հոկտեմբերի համեմատ աճելով 3.2%-ով։ Այս մասին հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։

Ընդ որում, 2025 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 583 502.8 մլն դրամ, 2024 թվականի հոկտեմբերի համեմատ աճը կազմել է 1%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ 2.2%։

Ընդհանուր ծավալում մեծածախ առևտրի շրջանառությունը 10 ամսում կազմել է 3 485 293.0 մլն դրամ (մասնաբաժինը՝ 65.5%, աճը՝2.5%՝ նախորդ տարվա 10 ամիսների համեմատ), մանրածախ առևտրի շրջանառությունը՝ 1 624 885.6 մլն դրամ (մասնաբաժինը՝ 30.5%, աճը՝ 4.2%), իսկ ավտոմեքենաների առևտրի շրջանառությունը՝ 213 744.6 մլն դրամ (մասնաբաժինը՝ 4%, աճը՝ 7.9%):

Մանրածախ առևտրի կառուցվածքում խանութներին բաժին է ընկնում ընդհանուր մանրածախ շրջանառության 83.9%-ը (ծավալը՝ 1 362 892.5 մլն դրամ, աճը՝ 4%), սպառողական ապրանքների շուկաներին՝ 3.3% (53 317.2 մլն դրամ, անկումը՝ 4.1%), կրպակներին՝ 1.2% (19 430.8 մլն դրամ, աճը՝ 2.9%), իսկ գյուղատնտեսական ապրանքների շուկաներին՝ 0.8% (13 723.4 մլն դրամ, աճը՝ 2%)։ Առևտրի այլ օբյեկտներին բաժին է ընկնում 10.8% (175 521.7 մլն դրամ, աճը՝ 8.3%)։ (1 դոլարը՝ 381․82 դրամ)