Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում պաղպաղակի արտադրությունը հունվար–մայիս ամիսներին աճել է 22,1%–ով` հասնելով 1,7 մլն լիտրի

10.07.2013, 15:04
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,1 տոկոսով` կազմելով 1 750,1 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պաղպաղակի արտադրությունը հունվար–մայիս ամիսներին աճել է 22,1%–ով` հասնելով 1,7 մլն լիտրի
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պաղպաղակի արտադրությունը 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 22,1 տոկոսով` կազմելով 1 750,1 հազար լիտր, տեղեկացնում է հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ մայիսին արտադրվել է 819,5 հազար լիտր պաղպաղակ։

ԱՎԾ տվյալների համաձայն` հունիսի դրությամբ 1 կգ պաղպաղակ կարելի է գնել 1000 դրամի դիմաց (2012թ.–ի հունիսին` 994,5 դրամ), իսկ 1 հատ շոկոլադե պաղպաղակ` 220,3 դրամ  (2012թ.–ի հունիսին`217,3 դրամ)։  -0-