Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 9134,6 տոննա

07.02.2013, 12:00
Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ին կազմել է 9314,6 տոննա` 2011թ.–ի համեմատ կրճատվելով 20,9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Հայաստանում պահածոների արտադրության ծավալը 2012թ.–ին կազմել է 9134,6 տոննա
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արտադրված պահածոների ընդհանուր ծավալը 2012թ.–ին կազմել է 9314,6 տոննա` 2011թ.–ի համեմատ կրճատվելով 20,9 տոկոսով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ 2012թ.–ին  մսի պահածոների արտադրության աճ է գրանցվել` 2011թ.–ին գրանցված 285,3 տոննայի դիմաց կազմելով 723,7 տոննա (2,5 անգամ աճ): Բացի այդ, վիճակագրական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 2951,2 տոննա բանջարեղենի պահածո` 2011թ.–ի 4248,2 տոննայի դիմաց (30,5% անկում)։

Հաշվետու ժամանակահատվածում նաև արտադրվել է 2 919,3 տոննա պահածոյացված լոլիկ` 2011թ.–ի նույն ժամանակահատվածում գրանցված 4 944,8 տոննայի դիմաց (41% անկում)։

Վիճակագրության համաձայն, մրգային պահածոների արտադրության ծավալը կազմել է 2 666,1 տոննա, ինչը 16,3 տոկոսով ավել է 2011թ.–ի ցուցանիշից։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 223,4 տոննա կետչուպ, ինչը 56,7 տոկոսով պակաս է 2011թ.–ին գրանցված ցուցանիշից, 16 144,1 հազար լիտր բնական հյութ (2011թ.–ին գրանցված 14 111,3 հազար լիտրի դիմաց` 14,4% աճ)։  --0—