Հայաստանում պարենային ապրանքները նոյեմբերին թանկացել են 3,8%–ով
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 3.8%-ով, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 1.3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները նոյեմբերին մեկ տարվա ընթացքում բարձրացել են 3.5%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.3%-ով։ Ընդ որու հաճարը թանկացել է 2.7%-ով (ամսական աճը՝ 0.9%), հացը՝ 3%-ով (աճը՝ 0.1%), ալյուրը՝ 4.8%-ով (աճը՝ 0.2%), հնդկաձավարը՝ 7.9%-ով (աճը՝ 2.5%), մակարոնեղենը՝ 8.8%-ով (աճը՝ 0.8%), ոլոռը՝ 9.2%-ով (աճը՝ 0.1%)։
Միսը նոյեմբերին մեկ տարվա ընթացքում թանկացել է 3.8%-ով, իսկ մեկ ամսում՝ 0.6%-ով։ Ընդ որում թռչնամիսը տարեկան կտրվածքով աճել է 1.8%-ով (ամսական աճը՝ 0.5%), տավարի միսը՝ 4.2%-ով (աճը՝ 1%), խոզի միսը՝ 9.9%-ով (աճը՝ 0.2%), գառան միսը՝ 13.5%-ով (աճը՝ 2.9%)։
Ձկան և ծովամթերքի գները 2025 թվականի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի նկատմամբ, աճել են 14.9%-ով, իսկ նույն թվականի հոկտեմբերի համեմատ՝ 3.4%-ով։ Ընդ որում, իշխանը հաշվետու ժամանակահատվածում թանկացել է 13.7%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.9%-ով։
«Կաթնամթերք, պանիր և ձու» խմբում գները նոյեմբերին մեկ տարվա ընթացքում աճել են 4.8%-ով, իսկ մեկ ամսում՝ 1.9%-ով։ Միաժամանակ խտացրած կաթը թանկացել է 1.1%-ով (ամսական աճը՝ 0.9%), պանիրը՝ 3.4%-ով (աճը՝ 0.8%), թարմ կաթը՝ 5.7%-ով (աճը՝ 2%), կաթնաշոռը՝ 7.2%-ով (աճը՝ 2%), մածունը՝ 7.3%-ով (աճը՝ 2.3%), թթվասերը՝ 8.6%-ով (աճը՝ 2.8%), ձուն՝ 3%-ով (աճը՝ 2.7%)։
«Յուղեր և ճարպեր» խմբի ապրանքները նոյեմբերին տարեկան կտրվածքով թանկացել են 11.5%-ով, իսկ ամսական կտրվածքով՝ 1.6%-ով։ Ընդ որում մարգարինը թանկացել է 5.3%-ով (ամսական աճը՝ 1.6%) կարագը՝ 11.9%-ով (աճը՝ 1.1%), աևածաղկի բուսայուղը՝ 15%-ով (աճը՝ 3%)։
Մրգի գները նոյեմբերին մեկ տարվա ընթացքում աճել են 3.1%-ով, իսկ մեկ ամսում՝ նվազել 2.7%-ով։
«Բանջարեղեն» խմբում նոյեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել է գների 7.8% անկում, իսկ մեկ ամսում՝ 8.6% աճ։
«Շաքար, մրգային խյուս, մեղր, օշարակներ, շոկոլադ և շաքարային հրուշակեղեն» խմբում նոյեմբերին մեկ տարվա ընթացքում գների աճը կազմել է 6.9%, իսկ մեկ ամսում՝ 0.5%։ Ընդ որում, շաքարը և շաքարավազը նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, էժանացել են 1%-ով (ամսական աճը՝ 1.6%), իսկ շոկոլադը՝ 12.2%-ով (աճը՝ 0.1%)։
«Սուրճ, թեյ, կակաո» խմբում ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, գներն աճել են 10.3%-ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով։ Սուրճը նոյեմբերին մեկ տարվա ընթացքում թանկացել է 10.7%-ով (ամսական աճը՝ 0.6%), իսկ կակաոն՝ 30%-ով (աճը՝ 3.6%)։
Հանքային կամ աղբյուրի ջրի, ինչպես նաև շշալցված խմելու ջրի գները նոյեմբերին մեկ տարվա ընթացքում բարձրացել են 3.2%-ով, իսկ մեկ ամսում՝ նվազել 0.2%-ով։
Ալկոհոլային արտադրանքը նոյեմբերին, նախորդ նոյեմբերի նկատմամբ, թանկացել է 4.3%-ով, իսկ օգոստոսի նկատմամբ՝ 0.4%-ով։ Ընդ որում, օղին թանկացել է 5%-ով (ամսական աճը՝ 0.6%), գինին՝ 2.5%-ով (աճը՝ 0.1%), գարեջուրը՝ 2.3%-ով (0.0%)։
Ծխախոտային արտադրանքը նոյեմբերին տարեկան կտրվածքով թանկացել է 8.5%-ով (ամսական աճը՝ 0.2%)։
Այլ խմբերում չներառված սննդամթերքը 2025 թվականի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, թանկացել է 1.9%-ով, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով։
Վիճակագրական տվյալների համաձայն, ոչ պարենային ապրանքների շուկայում ընթացիկ տարվա նոյեմբերին, նախորդ նոյեմբերի համեմատ, գներն աճել են 1.2%-ով, իսկ նույն թվականի հոկտեմբերի համեմատ՝ 0.5%-ով։
Ընդհանուր առմամբ, Հայաստանում 2025 թվականի նոյեմբերին, 2024 թվականի նոյեմբերի համեմատ, գրանցվել է 3.1% գնաճ, իսկ մեկ ամսվա կտրվածքով՝ 0.6%։