Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանում պարենային ապրանքների գները նոյեմբերին ավելացել են 2,6%-ով

03.12.2012, 10:51
Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել են 2,6 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հավկիթի, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 2,8-21,7 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:
Հայաստանում պարենային ապրանքների գները նոյեմբերին ավելացել են 2,6%-ով
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պարենային ապրանքների գները 2012թ.-ի նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ավելացել են 2,6 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է հավկիթի, մրգերի, բանջարեղենի և կարտոֆիլի 2,8-21,7 տոկոս թանկացմամբ։ Այս տվյալներն «ԱՌԿԱ» գործակալությանն է հատկացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է վարունգի գների 54,8 տոկոսանոց աճ, սնկի՝ 31 տոկոս, սմբուկի՝ 28,9 տոկոս, կանաչ պղպեղի՝ 45,3 տոկոս, կանաչ լոբու՝ 50,9 տոկոս, լոլիկի՝ 96,3 տոկոս, գազարի՝ 5,9 տոկոս, բազուկի՝ 2 տոկոս, սխտորի՝ 6,4 տոկոս և  սոխի՝ 8,5 տոկոս, համապատասխանաբար:

Միաժամանակ կանաչ սոխի գների 10,3 տոկոսանոց անկում է գրանցվել, ծաղկակաղամբի՝ 7,5 տոկոս, կաղամբի՝ 6 տոկոս և կարտոֆիլի՝ 0,5 տոկոս:
 
Միաժամանակ մրգերը 6,9 տոկոսով թանկացել են 2012թ.-ի նոյեմբերին, ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ:  Միաժամանակ մանդարինի գների 19,8 տոկոսանոց անկում է գրանցվել, նարնջի՝ 3,7 տոկոս և կիտրոնի՝ 7,1 տոկոս:

2012թ.-ի նոյեմբերին, ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ, կենդանական և բուսական յուղի 1,2 տոկոսանոց գների աճ է գրանցվել:

Հանրապետությունում ձվերի գների աճն ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, կազմել է 2,8 տոկոս, մսինն ու մսամթերքինը՝ 0,6 տոկոս: Հրուշակեղենը, սուրճը, թեյը, կակաոն, ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0,1-0,4 տոկոսով, ձուկը և շաքարավազը՝ 0,4 և 0,1 տոկոսով:

Հացամթերքի խմբում ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, 0,6 տոկոսանոց աճ է գրանցվել: Թանկացումը հիմնականում պայմանավորված է բարձր և առաջին տեսակի ալյուրի գների աճով՝ համապատասխանաբար 2,3 և 1,2 տոկոս, մակարոնեղենի՝ 3,1 տոկոս, ցորենի՝ 1,8 տոկոս աճով:

Երկրի 9 հետազոտվող քաղաքներում ընթացիկ տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հացամթերքի գներն ավելացել են միջինը 0,1-3,3 տոկոսով, քաղաքներից մեկում գրանցվել է հացամթերքի գների անկում՝ 0,6 տոկոսի սահմաններում; Մայրաքաղաքում հացամթերքի գների աճը կազմել է 0,3 տոկոս: -0-