Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+7

Հայաստանում քննիչի միջին աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ

25.09.2012, 18:02
ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակցի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 400 հազար դրամ, երեքշաբթի խորհրդարանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ընթացքում ասել է գերատեսչության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը՝ պատասխանելով անկուսակցական պատգամավոր Էդմոն Մանուկյանի հարցին:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Հատուկ քննչական ծառայության աշխատակցի միջին աշխատավարձը կազմում է շուրջ 400 հազար դրամ, երեքշաբթի խորհրդարանի պետբյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ընթացքում ասել է գերատեսչության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը՝ պատասխանելով անկուսակցական պատգամավոր Էդմոն Մանուկյանի հարցին:

Ըստ Միրզոյանի՝ 2011թ.-ին Հատուկ քննչական ծառայության ծախսերի համար 251,5 մլն դրամ է հատկացվել: «Տվյալ գումարի 87,9 տոկոսը ծախսվել է աշխատավարձերի վճարման համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ նախորդ տարի գերատեսչությունը 4 մլրդ դրամ բյուջետային միջոց է տնտեսել:

Գերատեսչության ղեկավարը նշել է նաև, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցը մինչ օր արտահագուստ չունի, ինչը որոշակի խնդիրներ է ստեղծում: «Մենք արդեն դիմել ենք կառավարություն` խորհրդարան համապատասխան օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու խնդրանքով»,- ասել է նա:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, ընթացիկ տարվա հուլիսին կազմել է 120 471 դրամ՝ 2011թ.-ի հուլիսի համեմատ ավելանալով 1,8 տոկոսով:

Միաժամանակ հուլիսին բյուջետային կազմակերպությունների աշխատավարձը կազմել է 100 016 դրամ, իսկ ոչ բյուջետային՝ 143 888 դրամ ($1 – 407,18 դրամ է): —0—