Рейтинг@Mail.ru
USD
381.66
EUR
444.4
RUB
4.9734
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանը կկարողանա օգտվել Արտոնությունների ընդհանրացված լրացուցիչ համակարգից միայն Թուրքիայի կողմից շրջափակման վերացումից հետո. նախագահ

07.03.2014, 13:01
Հայաստանը Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին նրան տրամադրած Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու համար կարող է միայն ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումից հետո, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նախօրեին ելույթ ունենալով Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նստաշրջանին։
Հայաստանը կկարողանա օգտվել Արտոնությունների ընդհանրացված լրացուցիչ համակարգից միայն Թուրքիայի կողմից շրջափակման վերացումից հետո. նախագահ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանը Եվրոպական միությանը 2013թ. դեկտեմբերին նրան տրամադրած Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգից օգտվելու համար կարող է միայն ԵՄ Մաքսային միության անդամ Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակման վերացումից հետո, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` նախօրեին ելույթ ունենալով Դուբլինում կայացած ԵԺԿ լիագումար նստաշրջանին։
 
«Այսօր, երբ մարդկությունը ոգեկոչում է Առաջին աշխարհամարտի հարյուրամյակի սարսափը, Թուրքիան ոչ միայն չի հրաժարվում ժխտողականության իր քաղաքականությունից, ոչ միայն փորձում է մոռացության մատնել Հայոց Ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակն ու անտեսել հայրենազրկված ժողովրդի պահանջը, ոչ միայն չի ապաշխարում կատարվածի համար, այլ շարունակում է Հայաստանին և հայերին վնասելու ազգատյաց և այլատյաց արմատներ ունեցող քաղաքականությունը»,– նախագահի խոսքն են մեջբերել հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հայաստանը 2014 թվականի հունվարի 1–ից անցել է Եվրամիության երկրների հետ Արտոնությունների գերագույն համաձայնագրի (GSP+) բարելավված ռեժիմի նոր փուլին։ Հայաստանի համար միակողմանի կարգով սկսել է գործել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը, ինչի շնորհիվ ավելի քան 6 հազար անուն հայկական ապրանքներ կարտահանվեն Եվրամիության երկրներ զրոյական կամ ցածր մաքսատուրքով։

Սարգսյանը նշել է նաև, որ Եվրոպական արժեհամակարգի առանցքային սկզբունքներից է չլռել, երբ տեսնում ենք անարդարություն, երբ լսում ենք կողմնապահ մտքեր, և հատկապես երբ ականատես ենք լինում այլատյացության դրսևորման:

«Այլևս երբեք»-ը մեր իսկ կարգախոսն էր, որ ծնվեց երկու աշխարհամարտերի արհավիրքներից: Բայց այդ կարգախոսը կյանքի կոչելու միայն մեկ ձև կա` հիշել, դատապարտել և պահանջել: Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանի Նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»,– ընդգծել է Սարգսյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ թուրքական կողմից առաջադրվող նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։ Բացի այդ, Թուրքիան ադրբեջանամետ դիրք է զբաղեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թ.-ից՝ պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված է մինչ օրս։ -0-