Հայաստան–ԵՄ համագործակցության ենթակոմիտեի նիստի մասնակիցներն առևտրի հարցեր են քննարկում Երևանում
18.04.2013,
12:44
Հայաստանի և Եվրամիության առևտրի, տնտեսության և իրավունքի համագործակցության ենթակոմիտեի հերթական տասներկուերորդ նիստն է անցկացվում Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Եվրամիության առևտրի, տնտեսության և իրավունքի համագործակցության ենթակոմիտեի հերթական տասներկուերորդ նիստն է անցկացվում Երևանում։
«Նիստի շրջանակներում կքննարկվեն և կամփոփվեն նախորդ տարվա համատեղ աշխատանքի արդյունքները։ Երկու կողմերի ներկայացուցիչները կքննարկեն Հայաստանի և ԵՄ–ի միջև տնտեսության և առևտրի հարցեր, տարբեր ճյուղերում համագործակցության զարգացման ուղղություններ, ինչպես նաև մոտ ապագայի գործողություններն ու քայլերը»,– լրագրողներին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար, ենթակոմիտեի համանախագահ Գարեգին Մելքոնյանը։
Ըստ նրա, նիստի օրակարգում ընդգրկված են առևտրի, ներդրումների և ներդրումային միջավայրի ոլորտների, ֆինանսական և պետական գնումների ոլորտում համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր։
Մելքոնյանն ավելացրեց նաև, որ կողմերը կքննարկեն Հայաստանի և ԵՄ–ի տնտեսական իրավիճակն ընդհանուր առմամբ, քանի որ այդ հարցն անմիջականորեն ազդում է երկկողմ հարաբերությունների վրա։
Հայաստանի և Եվրամիության առևտրի, տնտեսության և իրավունքի համագործակցության ենթակոմիտեի համանախագահ Լյուկ Դևինն իր հերթին նշեց, որ քննարկումը կբաժանվի երկու փուլի` Հայաստան–ԵՄ փոխգործակցության զարգացման հեռանկարներ և Համագործակցության առկա իրավիճակն ու խնդիրները։
Նա նշեց, որ ԵՄ–ն շահագրգռված է Հայաստանի հետ տնտեսության ճյուղային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմամբ և շարունակմամբ։
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Ապագա համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և նպատակ ունի խորացնել հարաբերությունները Հայաստանի և Եվրամիության միջև տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-