Рейтинг@Mail.ru
USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 18, կիրակի
եղանակը
Երևանում
-3

ՀՀ կառավարությունը 1,8 մլրդ դրամ կհատկացնի մարզերում 15 սուբենցիոն ծրագրերի իրականացման համար

10.07.2025, 14:41
Երեք ծրագիր կֆինանսավորվի Արարատի մարզում, երկուսը՝ Արմավիրում, մեկը՝ Գեղարքունիքում, երեքը՝ Լոռիում, չորսը՝ Կոտայքում և երկու ծրագիր՝ Սյունիքի մարզերում
ՀՀ կառավարությունը 1,8 մլրդ դրամ կհատկացնի մարզերում 15 սուբենցիոն ծրագրերի իրականացման համար

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօր նիստում հաստատեց 1,8 միլիարդ դրամի հատկացումը՝ մարզերում սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար։

Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախագծով առաջարկվում է կառավարության կողմից համաֆինանսավորել 15 ծրագիր 11 համայնքներում։

«Երեք ծրագիր կֆինանսավորվի Արարատի մարզում, երկուսը՝ Արմավիրում, մեկը՝ Գեղարքունիքում, երեքը՝ Լոռիում, չորսը՝ Կոտայքում և երկու ծրագիր՝ Սյունիքի մարզերում», - նշեց Խուդաթյանը։

Նա հավելեց, որ պետության մասնաբաժինը 2025 թվականի սուբսիդավորման ծրագրերում համաֆինանսավորման մեջ արդեն հասնում է 9.4 միլիարդ դրամի։ ($1 - 383.82 դրամ)։