Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ՀՀ կառավարությունը մեղադրվել է քաղաքական արկածախնդրության և Սամվել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ի բռնազավթման մեջ

11.11.2025, 16:38
«ՀԷՑ» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կառավարության գործողությունները  Սամվել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ի դեմ անվանել է քաղաքական արկածախնդրություն և բռնազավթում
ՀՀ կառավարությունը մեղադրվել է քաղաքական արկածախնդրության և Սամվել Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ի բռնազավթման մեջ

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը կառավարության գործողությունները «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի դեմ անվանել է քաղաքական արկածախնդրություն և բռնազավթում։

Նախօրեին հայտարարվեց, որ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մտադիր է նոյեմբերի 13-ին կողմ քվեարկել ՀԷՑ-ի էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի դադարեցման մասին օրինագծին։

«Այս որոշումը բացահայտում է իշխանության խորքային քաղաքական նպատակները՝ սեփականության վերաբաշխման նոր, բացահայտ քաղաքական փուլի ձևով։ Գործընթացը սկսվել է այն պահից, երբ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը դարձավ մտացածին քրեական հետապնդման թիրախ։ Այժմ նույն մեխանիզմը օգտագործվում է նրա բիզնես կառույցների նկատմամբ՝ ՀԷՑ-ը «հանրային գերակա շահ» ճանաչելու և այն իշխանական կառավարման ներքո վերցնելու պատրվակով»,-ասվում է Ղազինյանի կողմից տարածած ՀԷՑ վերահսկողական կոմիտեի Facebook-յան էջի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ լիցենզիայի դադարեցումը՝ առանց որևէ շուկայական կամ տեխնիկական խախտման փաստարկի, նշանակում է բացահայտ ոտնձգություն սեփականության իրավունքի դեմ։

«Դա համարժեք է բռնազավթման՝ փոխհատուցման քողի տակ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և էներգետիկ ոլորտի կայունության ու կանխատեսելիության սկզբունքներին։ Փաշինյանի կառավարության արկածախնդրության համար վճարելու է հասարակությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր էր համարել ՀԷՑ-ն ազգայնացնել կամ վաճառել «միջազգային, հեղինակավոր մասնագիտացված ընկերությանը՝ պահպանելով կառավարության բաժնեմասը»։ Նա հայտարարել էր, որ ՀԷՑ-ի վերաբերյալ որոշումը կախված կլինի գնից, որը կորոշվի համակողմանի վերլուծության հիման վրա։