Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.1 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն

29.08.2012, 17:00
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 11.1 մլրդ դրամ պակասուրդով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.1 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար–հուլիսին կատարվել է 11.1 մլրդ դրամ պակասուրդով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։

«Միաժամանակ, 2012 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով, բյուջետում նախատեսված է 54.4 մլն դրամի պակասուրդ»,– ասաց նա։

Ջանջուղազյանի խոսքով, 2012 թվականի յոթ ամիսների արդյունքներով պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 4.9 տոկոսով կամ 23.4 մլրդ դրամով` կազմելով 505.6 մլրդ դրամ` ապահովելով երրորդ եռամսյակի հստակեցված ծրագրի կատարողականի 76.6 տոկոսը։

«Եկամուտների հիմնական մասը` 476.7 մլրդ դրամը, ապահովվել է հարկերի, տուրքերի, ինչպես նաև սոցապահովագրության պարտադիր վճարների հաշվին, ինչը 7.1 տոկոսով (31,7 մլրդ դրամով) ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, ինչը հիմնականում պայմանավորված է շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ–ի և բնապահպանական վճարների գծով գրանցված աճով»,– նշեց նա։

Ջանջուղազյանը նշեց, որ հունվար–հուլիսին պետբյուջեի ծախսերը կազմել են 516.7 մլրդ դրամ, ինչը 4.9 տոկոսով կամ 23.9 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից` ապահովելով երրորդ եռամսյակի հստակեցված ծրագրի կատարողականի 72.4 տոկոսը։ Պետբյուջեի ծախսերի գերակշռող մասը կազմել են ընթացիկ ծախսերը` 479,9 մլրդ դրամ, ինչը 7.6 տոկոսով կամ 34 մլրդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,– ասաց նա, նշելով, որ պետական մարմինների բոլոր պարտավորությունները բյուջետային ծախսերի ծրագրերի շրջանակներում ամբողջությամբ կատարվել են։

Հայաստանի Ազգային ժողովի կողմից դեկտեմբերի 8–ին ընդունած պետբյուջեում եկամուտները նախատեսված են 911.6 մլրդ դրամի, ծախսերը` 1044.1 մլրդ դրամի, իսկ պակասուրդը` 132.5 մլրդ դրամի չափով։

Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում հարկային եկամուտներին 732 մլրդ դրամի չափով, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրությանը` 142 մլրդ դրամի չափով։

2012 թվականին հարկային մուտքերի` մոտ 100 մլրդ դրամի աճի ապահովման համար խորհրդարանն օրենսդրական փաթեթ է ընդունել։ Մասնավորապես, սահմանվել է «շքեղության հարկ» ավելի քան 90 հազար դոլար շուկայական արժողությամբ թանկարժեք ավտոմեքենաների համար, 50 տոկոսով ավելացվել է թանկարժեք ոգելից խմիչքների հարկվող բազան, 25 տոկոսով ավելացվել է 2 մլն դրամ և ավելի եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց եկամտահարկը և 50 տոկոսով ավելացել են խաղատների ֆիքսված վճարները։  
 
Եկամուտների ծավալը ծրագրվում է ավելացնել 7 տոկոսով` 2011 թվականին հաստատված ցուցանիշի համեմատ (852,4 մլրդ դրամ)։ Պետբյուջեի նախագծի ծախսերի մասը 2011 թվականի համեմատ ավելացել է գրեթե 43.1 մլրդ դրամով։ Միաժամանակ, ծախսային հոդվածում 897.5 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, իսկ 148.412 մլրդ դրամը` ոչ ֆինանսական ակտիվների մասով զուտ ծախսերին։ -0-