Рейтинг@Mail.ru
USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը առաջին 11 ամիսների ընթացքում աճել է 0.5%-ով՝ գերազանցելով 2.8 տրիլիոն դրամը

Այսօր, 15:41
ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2 810 197.1 մլն դրամ
ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը առաջին 11 ամիսների ընթացքում աճել է 0.5%-ով՝ գերազանցելով 2.8 տրիլիոն դրամը

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2 810 197.1 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 0,5%-ով: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Ընդ որում, նոյեմբերին արտադրված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 401 247.0 մլն դրամ. 2024 թվականի նոյեմբերի նկատմամբ աճը կազմել է 31,7%, իսկ 2025 թվականի հոկտեմբերի նկատմամբ՝ 12,8%:

2025 թվականի 11 ամիսների ընթացքում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում արտադրանքի ծավալը կազմել է 463 445.5 մլն դրամ (աճը 2024-ի 11 ամիսների համեմատ՝ 4,1%), մշակող արդյունաբերության ոլորտում՝ 1 981 540.4 մլն դրամ (անկումը՝ 1,9%):

Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում ծավալը կազմել է 335 504.0 մլն դրամ (աճը՝ 10,5%), իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 29 707.2 մլն դրամ (աճը՝ 2,4%):

Արդյունաբերական արտադրանքի կառուցվածքում 2025-ի հունվար-նոյեմբերին ամենամեծ տեսակարար կշիռն ունի մշակող արդյունաբերությունը՝ 70,5%:

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման բաժինը կազմում է 16,5%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարմանը՝ 11,9%, իսկ ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտինը՝ 1,1%: