Рейтинг@Mail.ru
USD
376.83
EUR
446.28
RUB
4.9073
GEL
140.74
2026 թ. փետրվարի 18, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ վարչապետը հանձնարարել է 17 մլն դրամ հատկացնել մշակույթի օբյեկտների վերակառուցման համար

25.09.2012, 17:39
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին հանձնարարել է 17 մլն դրամ հատկացնել երկրի մարզերի մշակույթի երեք օբյեկտների վերակառուցման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրենին հանձնարարել է 17 մլն դրամ հատկացնել երկրի մարզերի մշակույթի երեք օբյեկտների վերակառուցման համար, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` որոշումը կայացվել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ խորհրդակցության արդյունքում, ով զեկուցել է Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի, Արարատի մարզային գրադարանի և Գյումրիի գրադարանի շենքերում հրատապ աշխատանքներ կատարելու անհրաժեշտության մասին:

Վարչապետը հանձնարարել է մշակութային հաստատությունների բարեկարգման, ջեռուցման համակարգերի մոնտաժման և այլ անհրաժեշտ աշխատանքների համար Ակսել Բակունցի տուն-թանգարանին անհապաղ հատկացնել 5 մլն դրամ, Արարատի մարզային գրադարանին` 7 մլն դրամ և Գյումրիի գրադարանին` 5 մլն դրամ: -0-