2013 թ.–ին Հայաստանին տրամադրված ԵՄ–ի ֆինանսական աջակցությունը կազմել է մոտ 35–40 մլն եվրո. Հրիստեա
27.03.2014,
20:00
2013 թ.–ին Հայաստանին տրամադրված ԵՄ–ի ֆինանսական աջակցությունը կազմել է մոտ 35–40 մլն եվրո, տեղեկացրել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. 2013 թ.–ին Հայաստանին տրամադրված ԵՄ–ի ֆինանսական աջակցությունը կազմել է մոտ 35–40 մլն եվրո, տեղեկացրել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան։
«Թվերը հստակ չեն, քանի որ որոշ կետեր դեռ իրականացման փուլում են։ Մենք պետք է վերջնական եզրակացություն ստանանք վերջնական թվերն իմանալու համար։ Սակայն խոսքը մոտավորապես այս սահմանի մասին է», – ասել է Հրիստեան` պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Նրա խոսքերով` աջակցության հիմնական մասն ուղղվել է պետական ծրագրերին այնպիսի գործիքների օգնությամբ, որոնք բյուջետային ուղիղ աջակցություն են ցուցաբերում, սակայն եղել են նաև այլ գործողություններ և նախագծեր, որոնք կապված են քաղաքացիական հասարակության հետ։
Ինչ վերաբերում է 2014 թ.–ին նախատեսված Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությանը, ապա դեսպանի խոսքերով, օգնության փաթեթը դեռևս քննարկվում է և վերջնական որոշված չէ։
«Մենք պետք է քննարկենք Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչպես ենք մտադիր իրականացնել արդեն համաձայնեցված հարցերը և ինչպես է դա համատեղվելու Հայաստանի նոր պարտավորությունների հետ», – ասել է նա։
Միաժամանակ Հրիստեան ավելացրել է, որ օգնության ծավալների էական կրճատում չի սպասվում։–0–